Sunday, April 28, 2024
Նորություններ

Եվս 500 000 քաղաքացի կկարողանա սրտի անվճար վիրահատությունից օգտվել. ովքեր են նրանք

Եվս 500 000 քաղաքացի կկարողանա սրտի անվճարվիրահատությունից օգտվել. ովքեր են նրանք

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, թե ինչին է ուղղվելու կառավարության տրամադրած հավելյալ 12 մլրդ դրամը։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Սրտի վիրահատություններից և նորագույն թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից անվճար օգտվող քաղաքացիների խումը կընդլայնվի։ Այս մասին Facobook սոցիալական կայքում ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Արդեն հայտնել էինք, որ  ընդունած կառավարության որոշման համաձայն` առողջապահության ոլորտի ընթացիկ ծախսերն այս տարի կավելանան հավելյալ 12 մլրդ դրամով։

«Այսուհետ սրտի վիրահատություններից և նորագույն թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից օգտվող քաղաքացիների խմբում կներառվեն նաև առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք։ Այդ խմբում կներառվեն նաև ժամկետային և մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների ընտանիքի անդամները, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքի անդամները»,–ասաց Թորոսյանը։

Նա հայտնեց նաև, որ սրտի վիրահատություններից և նորագույն թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից օգտվող քաղաքացիների թիվը 230 000 էր, փաստացի այդ խմբում հիմա կընդգրկվի ևս 500 000 քաղաքացի։

Հիշեցնենք, որ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշել էր, որ նախարարությունը փորձում է համահարթեցնել բուժհիմնարկներում բուժծառայությունների իրական գործող ու պետպատվերի շրջանակում տրամադրվող գումարները, որպեսզի «պացիենտը ստիպված չլինի գրպանից հավելյալ գումարներ վճարել»։

Կառավարության  ընդունած որոշումը վերաբերում է նաև մինչև 18 տարեկանների հիվանդանոցային ծառայություններին։ Որոշման ընդունումից հետո, Անահիտ Ավանեսյանի հավաստմամբ, նրանց ծնողներից այլևս գումար չեն պահանջի հիվանդանոցում։

Նյութը` armeniasputnik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook