Wednesday, October 8, 2025
ՀիվանդություններՆորություններ

Երեխաների շրջանում հաճախ հանդիպող շնչառական խնդիրների պատճառ կարող է լինել ադենոիդների գերաճը

Երեխաների շրջանում հաճախ հանդիպող շնչառական խնդիրների պատճառ կարող է լինել ադենոիդների գերաճը։

Այն ախտորոշվում է ռենտգեն հետազոտությամբ և ֆիբրոսկոպիայով։

Ադենոիդ հյուսվածքի գերաճը սովորաբար նույն կերպ է դրսևորվում բոլոր պացիենտների մոտ․

✅Հյուսվածքի գերաճ ունեցող երեխաները շնչում ու քնում են բաց բերանով

✅ Հարբուխ չեն ունենում, բայց քթային շնչառությունը դժվարացած է

✅ Պահպանվում է երկարատև քթահոսություն:

❓Ի՞նչ կարող է լինել, եթե ժամանակին խնդրի դեմ համապատասխան քայլեր չձեռնարկվեն․

✅ Լսողության իջեցում, հաճախակի միջին ականջի բորբոքումներ

✅ Վիրուսների հանդեպ բարձր ընկալունակություն

✅ Թթվածնային քաղց, որի պատճառով տուժում է առաջին հերթին գլխուղեղը

✅Դիմային ոսկրերի աճի խախտում:

x Close

Like Us On Facebook