Sunday, April 28, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Ընդեղենը կարող է օգնել նիհարելուն․ հետազոտություն

Երկար ժամանակ համարվում էր, որ նիհարելու ցանկություն ունեցող մարդիկ չպետք է ուտեն ճարպոտ ու կալորիական մթերք՝ այդ թվում ընդեղեն։ Սակայն բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ ընդեղենը հարուստ է օգտակար ճարպերով, սպիտակուցներով, վիտամիննեով ու ֆիտոքիմիական միացություններով, հետեւաբար դրանք ոչ մի դեպքում պետք չէ բացառել սննդակարգից, նույնիսկ եթե ուզում եք նիհարել։

Հիմա Loma Linda University համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ ընդեղենը ՝ օրինակ նուշը, գետնանուշը, օգնում են նիհարելուն ու պաշտպանում են ճարպակալումից։ Հետազոտությունը, որը հրապարակվել է European Journal of Nutrition ամսագրում, ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր օգտագործում են ընդեղեն, ավելի նիհար էին, քան նրանք, ովքեր առհասարակ ընդեղեն չէին օգտագործում։

Բացի այդ՝ ընդեղենի սիրահարների մոտ ճարպակալման հավանականությունը 5 տոկոսով ցածր էր։ Ի դեպ, ընդեղենն այլ առավելություններ էլ ունի։ Համարվում է, որ դրանք օգտակար են հիշողության համար։ Բացի այդ՝ ընկույզն ու գետնանուշը փրկում են վաղաժամ մահից։

Իսկ վերջերս Մաասթրիխթի համալսարանի հետազոտողները պարզել են, որ բավական է օրական ընդամենը 10 գրամ ընկույզ կամ գետնանուշ ուտել, որպեսզի մահացության մի քանի տարածված պատճառների՝ այդ թվում քաղցկեղի, շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների հավանականությունը նվազի։ Գետնանուշի յուղն, ի դեպ, չունի այդ նույն ազդեցությունը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook