Wednesday, May 1, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

ԹԵՅ ԿԱՐԿԱԴԵ

Կարկադեն` հիբիսկուսի չորացրած ծաղկաթերթերը, պարունակում են սպիտակուց, պեկտին, կիտրոնի և խնձորի թթուներ, վիտամիններ, մեծ քանակությամբ հականեխիչ նյութեր, բուսական ներկանյութեր, հակաօքսիդանտներ, ռուտին, այլ ֆլավոնոիդներ։ Տերևը նույնպես հարուստ է օգտակար նյութերով. պատրաստում են աղցաններ, խառնում են կարկադեի հետ։ Սերմերն օգտագործում են հրուշակեղենի վրա ցանելու համար, խառնում են սուրճին և ապուրներին։Կարկադեով պատրաստված թեյն ունի մուգ կարմիր` սուտակի գույն, թթվահամ է, հագեցնում է ծարավը և թարմացնում, երկարատև օգտագործման դեպքում ունի լուծողական ներգործություն։

 

Տերևը և ծաղիկները հնագույն ժամանակներից կիրառվել են աղեստամոքսային համակարգի հիվանդությունների, թութքի, դիզենտերիայի, մաշկի սուր բորբոքումների բուժման համար։ Թեյի կանոնավոր օտագործումը պարգևում է հանգիստ քուն և բարի երազներ։ Տաք թեյը հանգստացնում է նյարդային համակարգը, մաքրում լյարդը և երիկամները։ Կարկադեն անփոխարինելի է ալերգիկ հիվանդություններ ունեցող անձանց համար` այն կարելի է խմեցնել նույնիսկ 1,5-2 տարեկան երեխաներին։

Ունի հակակարկամային, հակաբակտերիալ, հակահելմինտային հատկություններ, լավացնում է ախորժակը և մարսողությունը, նպաստում է լեղու արտազատմանը և մետաբոլիզմին, զգալիորեն նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը։Երիկամների, միզապարկի բորբոքում. 1-2 ճ/գ կարկադե թեյը 12 ժամ թրմեք 400 մլ սառը ջրում (սառնարանում), քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ։Անքնություն. 1ճ/գ թեյը թրջեք 50 մլ գոլ ջրում, խմեք քնելուց առաջ, տերևը կերեք։Արյունահոսություն. Տրորեք ծաղկաթերթը, դրեք վերքի վրա։Օրգանիզմը մաքրող. 1 ճ/գ թեյը 5-10 րոպե թրմեք 400 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3-4 անգամ` գոլ կամ սառը վիճակում։Կարկադեի թեյը օգտակար է , միգրենի, պանկրեատիտի դեպքում, իջեցնում է ջերմությունը։

 

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ`Ըմպելիքը բարձրացնում է ստամոքսահյութի թթվայնությունը, այդ պատճառով հակացուցված է բարձր թթվայնությամբ գաստրիտով տառապողներին և ստամոքսի խոցով հիվանդներին, զգուշությամբ պետք է ընդունեն զարկերակային հիփոթեզիաիհղիության դեպքում և այն անձիք, ովքեր ալերգիաի հակվածություն են ունեն։

Картинки по запросу ԹԵՅ ԿԱՐԿԱԴԵ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook