Wednesday, October 8, 2025
ՀիվանդություններՆորություններ

Ի՞նչ անել, եթե կղանքում արյուն եք նկատել

Արյուն կղանքում՝ այս ախտանիշը կարող է լինել տարբեր հիվանդությունների նշան և պահանջում է անհապաղ ուշադրություն: 🩸💩
📌 Զուգարանի թղթի վրա կարմիր արյան հետքը, զուգարանակոնքում թարմ արյան կաթիլները կամ կղանքի մակերեսին թարմ արյան բծերը կարող են վկայել այն մասին, որ արյունահոսությունն առաջացել է ուղիղ աղիքի ստորին հատվածում կամ հետանցքում։
📌 Եթե արյունը խառնված է կղանքի հետ, հավանաբար արյունահոսությունը սկսվել է հաստ աղիքի ավելի բարձր հատվածներում։

✅ Առաջացման հնարավոր պատճառներն են՝ թութք, հետանցքի ճաքեր, աղիների բորբոքային հիվանդություններ, օրինակ՝ խոցային կոլիտ կամ Կրոնի հիվանդություն, պոլիպներ և այլն։

Ի՞նչ անել, եթե կղանքում արյուն եք նկատել․
✅ Մի՛ անտեսեք այս ախտանիշը. նույնիսկ եթե արյունը մեկ անգամ եք նկատել, խորհրդակցե՛ք բժշկի հետ:
✅ Մանրամասն նկարագրեք ձեր ախտանիշները. կարևոր է տեղեկացնել ձեր բժշկին, թե որքան հաճախ եք արյուն նկատում և ինչ այլ ախտանիշներ կան:
✅ Ինքնաբուժությամբ մի՛ զբաղվեք․ սա կարող է ձեզ ավելի շատ վնասել։

x Close

Like Us On Facebook