Ի՞նչ է ՊԱՊ թեսթը. TempusMed Clinic
ՊԱՊ թեսթ (նաև ՊԱՊ քսուկ, Պապանիկոլաուի թեսթ)․ գինեկոլոգիայում հայտնի թեստ է, որն օգտագործվում է արգանդի պարանոցի նախաչարորակ և չարորակ (քաղցկեղային) գործընթացները հայտնաբերելու համար։
Թեսթը կոչվում է այն ստեղծողի՝ հայտնի հույն բժշիկ Յորիոս Պապանիկոլաուի անվամբ։
ՊԱՊ թեսթի ժամանակ հատուկ խոզանակով արգանդի պարանոցից բջիջներ են վերցվում և ստուգվում են մանրադիտակի տակ։ Այն անցավ և անվտանգ հետազոտման միջոց է։
Պացիենտների նախապատրաստումը Պապ թեսթի հետազոտությանը։
- Պացիենտներին առաջարկվում է 2 օրվա ընթացքում չօգտագործել հեշտոցային քսուկներ։
- 2 օրվա ընթացքում չկատարել ներլվացումներ։
- 1 օր զերծ մնալ սեռական հարաբերությունից։
Նույնիսկ 1 անգամ կյանքում հանձնելով Պապ թեսթի քննություն, կինն իր արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազեցնում է 35%;
Նյութը ` Մանկաբարձ –գինեկոլոգ Գայանե Պարգևի Սահակյան
Խորհրդատվության և հերթագրման համար `
Ք. Երևան, Ամիրյան 3-20
Հեռ 093706666

