Thursday, January 1, 2026
ՀիվանդություններՆորություններ

Ի՞նչ է պսորիազը,որո՞նք են պատճառները

➡️Ի՞նչ է պսորիազը,

➡️որո՞նք են պատճառները,

➡️բուժման ի՞նչ մոտեցումներ են կիրառվում Հայաստանում:

👩‍⚕️Պսորիազը քրոնիկ մաշկային հիվանդություն է: Բնորոշվում է մաշկի բորբոքմամբ, որի հետևանքով առաջանում են մաշկի հաստ, կարմիր, թեփոտված հատվածներ:

Այն կարող է հայտնվել մարմնի տարբեր մասերում՝ գլխամաշկի, արմունկների, ծնկների և մեջքի վրա։

Պսորիազը համարվում է աուտոիմունային հիվանդություն, որտեղ իմունային համակարգը սխալմամբ հարձակվում է առողջ մաշկի բջիջների վրա: Հիվանդության հիմնական ախտանիշներն են՝

✅կարմիր, հաստացած մաշկի հատվածներ՝ արծաթափայլ թեփով պատված,

✅երբեմն քորի և ցավի առկայություն,

✅չոր, ճաքճքած մաշկ, որը կարող է արյունահոսել:

⚕Պսորիազի բուժման նպատակն է նվազեցնել մաշկի բորբոքումը և հեռացնել թեփոտված շերտերը: Խորհուրդ է տրվում հետևյալ բուժման մեթոդները.

✅Տեղային բուժում: Քսուքներ և նրբաքսուքներ, որոնք պարունակում են գլյուկոկորտիկոստերոիդներ, վիտամին D-ի անալոգներ, ածխածնի խեժ, ռետինոիդներ և այլն:

✅Լուսաբուժություն: Ուլտրամանուշակագույն լույսի օգտագործում, որը կարող է դանդաղեցնել մաշկի բջիջների աճը: Համարվում է լավագույն մեթոդը միջին և ծանր պսորիազի դեպքում:

✅Համակարգային բուժում: ՀՀ-ում լայնորեն կիրառվում են մոնոկլոնալ հակամարմիններ՝ դեղամիջոցների խումբ, որոնք կիրառվում են պսորիազի ծանր ձևերի ժամանակ: Ունեն թիրախային ազդեցություն և բարձր արդյունավետություն։

💡Պսորիազը կարող է լուրջ ազդեցություն ունենալ կյանքի որակի վրա, սակայն կան բազմաթիվ արդյունավետ բուժման մեթոդներ, որոնք կարող են օգնել պացիենտներին վերահսկել իրենց ախտանիշները և ապրել լիարժեք կյանքով:

Կարևոր է նաև չխաբվել տարաբնույթ կեղծ գովազդային արշավներին, որոնք խոստանում են մեկընդմիշտ ազատել խնդրից։

x Close

Like Us On Facebook