Tuesday, November 18, 2025
ՀիվանդություններՆորություններ

Ի՞նչ է օստեոարթրոզը

Ի՞նչ է օստեոարթրոզը

Օստեոարթրոզը քրոնիկ հոդային հիվանդություն է, որի դեպքում քայաքայվում է հոդաճառը, կառուցվածքային փոփոխության են ենթարկվում ենթաճառային ոսկրային շերտը, հոդաշապիկի և շրջակա հյուսվածքները: Այս հիվանդությունը հանգեցնում է ցավի, շարժունակության սահմանափակման և հոդերի դեֆորմացիայի` էապես ազդելով հիվանդների կյանքի որակի վրա: Օստեոարթրոզը հաճախ ախտահարում է ծնկան, կոնքազդրային հոդերը, ձեռնաթաթի մանր հոդերը, ինչպես նաև ողնաշարը:

❓ Հատկապես ո՞ր տարիքում է ի հայտ գալիս այս հիվանդությունը, որո՞նք են ռիսկի գործոնները

Հիվանդացության հաճախականությունը աճում է հատկապես 50 տարեկանից հետո, ինչը պայմանավորված է կլիմակտերիկ շրջանում հորմոնալ փոփոխություններով: Օստեոարթրոզի զարգացման ռիսկի գործոններից են նաև ավելորդ քաշը, ժառանգական նախատրամադրվածությունը, ներհոդային վնասվածքները, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և հենաշարժիչ համակարգի բնածին անոմալիաները:

❓ Որո՞նք են ախտանշանները

🔸 Հոդացավ, որը սրվում է ծանրաբեռնվածության ժամանակ և մեղմանում՝ հանգստի ժամանակ: Վաղ փուլերում ցավը կարող է դրսևորվել պարբերաբար, սակայն հիվանդության զարգացման հետ դառնում է մշտական:

🔸 Հոդերի կարկամություն, հատկապես առավոտյան կամ երկարատև հանգստից հետո:

🔸 Շարժումների սահմանափակում ախտահարված հոդերում:

🔸 Կրեպիտացիա (խրթոցի զգացում) հոդի շարժման ժամանակ:

🔸 Հոդի դեֆորմացիա և հնարավոր օստեոֆիտների (ոսկրային գերաճերի) առաջացում, որոնք կարելի է նկատել զննման ժամանակ:

Կանխարգելում

🔹 Առողջ քաշի պահպանում` զգալիորեն նվազեցնում է օստեոարթրոզի զարգացման ռիսկը:

🔹 Կանոնավոր ֆիզիկական ակտիվություն` չափավոր ծանրաբեռնվածությունը, ինչպիսիք են լողը, քայլքը, յոգան, օգնում են պահպանել մկանային տոնուսը և հոդերի առաձգականությունը:

🔹 Առողջ սնունդ, հավասարակշռված սննդակարգ՝ բավարար քանակությամբ վիտամիններով և հանքանյութերով (հատկապես կալցիում և վիտամին D) նպաստում է ոսկորների և աճառների առողջությանը:

🔹 Վնասվածքների կանխարգելում` ճիշտ տեխնիկայի կիրառում սպորտով զբաղվելու ընթացքում, հարմարավետ կոշիկի ընտրություն և հոդերի վնասվածքների կանխում կենցաղում և աշխատավայրում:

ℹ️ Բուժման մեթոդներն են` ֆիզիոթերապիան, օրթոպեդիկ սարքերի օգտագործումը, դեղորայքային բուժումը, ըստ անհրաժեշտության` վիրահատական բուժումը:

x Close

Like Us On Facebook