Ինչի՞ հետևանքով է նորմալ քայլող երեխան հանկարծ սկսում կաղալ
Ինչի՞ հետևանքով է նորմալ քայլող երեխան հանկարծ սկսում կաղալ
Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում միայն բուժող բժիշկը կարող է ախտորոշում տալ: Բայց եթե երեխան սկսել է կաղալ ինչ-որ վիրուսային հիվանդություն տանելուց հետո, ապա դա կարող է կոքսիտ լինել: Կոքսիտը տարբեր հիվանդությունների երկրորդային արտահայտում է: Վիրուսային ինֆեկցիայից հետո երեխայի մոտ առաջանում է կոնքազդրային հոդի բորբոքում, հեղուկ է հավաքվում և երեխաները սկսում են կաղալ: Վերջին շրջանում կոքսիտների դեպքերը շատացել են:

________________________________
բ.գ.դ., պրոֆեսոր Արա Այվազյան` օրթոպեդ-վնասվածքաբան
«Արմենիա» ՀԲԿ, մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար