Ինչպե՞ս կանխարգելել շագանակագեղձի հիվանդությունները
Շագանակագեղձը տղամարդու վերարտադրողական համակարգի գեղձային օրգան է, որը կարևոր դեր է խաղում միզասեռական համակարգի բնականոն գործունեության պահպանման գործում: Շագանակագեղձի հիվանդությունները տարածված են հատկապես 40 տարեկանից բարձր տղամարդկանց շրջանում։ Հիվանդությունների վաղ հայտնաբերումը կարևորագույն նշակություն ունի ինչպես արդյունավետ բուժման, այնպես էլ` բարդությունների կանխարգելման համար:
Որո՞նք են շագանակագեղձի հիմնական հիվանդությունները․
Շագանակագեղձի բարորակ գերաճ (BPH), որը կապված չէ քաղցկեղային փոփոխությունների հետ:
Ախտանիշներն են.
հաճախամիզություն` և՛ ցերեկային, և՛ գիշերային ժամերին,
դժվարամիզություն, հատկապես միզարձակության սկզբում,
մեզի շիթի թուլացում,
ընդհատվող միզարձակություն ,
միզապարկի ոչ լրիվ դատարկվելու զգացում։
Ռիսկի գործոններն են․
ժառանգականությունը, տարիքը, հորմոնալ փոփոխությունները, կենսակերպը։
Շագանակագեղձի բորբոքում (պրոստատիտ), որը կարող է լինել սուր կամ քրոնիկ:
Ախտանիշներն են.
ցավեր որովայնի ստորին հատվածում,
ցավոտ միզարձակություն,
դող-սարսուռ, մարմնի ջերմության բարձրացում (սուր պրոստատիտի դեպքում)։
Շագանակագեղձի քաղցկեղ, որը զարգանում է շագանակագեղձի հյուսվածքներից:
Ախտանիշներն են․
դժվարամիզություն (թույլ արտահայտված վաղ փուլերում),
արյան առկայություն մեզի կամ սերմնահեղուկի մեջ,
ոսկորային ցավ, ընդհանուր թուլություն (ուշ փուլերում)։
Ռիսկի գործոններն են.
50 տարեկանից բարձր տարիք,
ժառանգականություն,
ճարպակալում:
Ինչպե՞ս կանխարգելել շագանակագեղձի հիվանդությունները
Առողջ ապրելակերպ. կանոնավոր ֆիզիկական ակտիվություն, բանջարեղենով, մրգերով և բջջանյութով հարուստ հավասարակշռված սնունդ:
Սահմանափակել ալկոհոլը, չծխել, խուսափել մրսածությունից։
Կանխարգելիչ միջոցառումների իրականացումն առանցքային դեր ունի տղամարդու առողջության պահպանման գործում:
ՀՀ ԱՆ Խորրդատու ուրոլոգիայի գծով
Արթուր Գրաբսկի

