Monday, December 8, 2025
ՀիվանդություններՆորություններ

Ինչպես նվազեցնել ՄԻԱՎ-ի վարակման վտանգը

ՄԻԱՎ-ով կարող է վարակվել յուրանքանչյուրը՝ անկախ սեռից, տարիքից և սոցիալական կարգավիճակից, նույնիսկ մեկ սեռական հարաբերության կամ թմրամիջոցի մեկանգամյա ներարկման, վարակված արյան փոխներարկման միջոցով:

❓ Ինչպես նվազեցնել ՄԻԱՎ-ի վարակման վտանգը

Պաշտպանության ամենաարդյունավետ միջոցներից մեկը պահպանակների օգտագործումն է։ Այն նվազեցնում է ՄԻԱՎ-ի և այլ սեռավարակների փոխանցման ռիսկը։
Եթե վարում եք ակտիվ սեռական կյանք, կարևոր է պարբերաբար հետազոտվելը։ Հայաստանում հնարավոր է անվճար և անանուն հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ և ստանալ հուզող հարցերի պատասխանները։

ՄԻԱՎ-ը չի փոխանցվում կենցաղային շփումով՝ ձեռքսեղմումով, համբույրով, ընդհանուր սպասքից կամ օդի միջոցով։ ՄԻԱՎ վարակ ունեցող անձինք պետք է ապրեն առանց խտրականության, ունենան բուժման և խնամքի լիարժեք իրավունք։

❓ Ու՞ր դիմել հետազոտության և խորհրդատվության համար

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը հասանելի է առողջապահական տարբեր հաստատություններում, ինչպես նաև` ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում։ Պարբերաբար հետազոտվելը կարևոր քայլերից մեկն է ձեր առողջությունը պահպանելու համար։

x Close

Like Us On Facebook