Ինչպես պետք է սնվեն ամանորին շաքարային դիաբետով պացիենտները
Ինչպես պետք է սնվեն #ամանորին #շաքարային #դիաբետով պացիենտները. Սպիտակի ԲԿ-ի բժիշկ-էնդոկրինոլոգ Հասմիկ Համբարյանի կոչ-հորդորը՝ շաքարային դիաբետ ունեցող պացիենտներին![]()
_______________________________________
Ըստ ԱՀԿ-ի տվյալների` ամբողջ աշխարհում շաքարային դիաբետով հիվանդների թիվը հասնում է 529 մլն.-ի:
Շաքարային դիաբետը հանգեցնում է բոլոր տեսակի նյութափոխանակության խանգարումների ՝ ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ: Ուստի ՇԴ հիվանդության դեպքում կարևոր նշանակություն ունի ճիշտ սննդակարգը:
Առաջնահերթ պետք է սահմանափակել դյուրամարս ածխաջրերի օգտագործումը:
Դրանք են՝
Շաքար
Մեղր
Մուրաբաներ
Ջեմեր
Կոնֆետներ
Խմորեղեններ
Այլ քաղցրավենիքներ, քաղցր մրգեր՝
Խաղող
Բանան
Գազավորված, քաղցր ըմպելիքներ
Ալկոհոլային խմիչքներ
Մարգարին, մայոնեզ
ՇԴ-ով հիվանդները պետք է սնվեն օրը 4-5 անգամ ՝
Նախաճաշ I 08:00
Նախաճաշ II 11:00
Ճաշ 14:00
Ընթրիք I 17:00
Ընթրիք II 20:00
Մթերքը տապակելու փոխարեն պետք է խաշել, շոգեխաշել:
Կարելի է ընդունել առողջ ճարպերով հարուստ սնունդ՝
Ընկուզեղեն՝ ընկույզ, նուշ, պնդուկ
Դառը շոկոլադ (70% կակաո)
Յուղեր՝ ձիթապտղի, ձկան
Եգիպտացորեն
Ավոկադո
Անյուղ միս
Թռչնամիս
Ձու
Բանջարեղենը և կանաչեղենը կարեկի է օգտագործել անսահմանափակ քանակությամբ՝ հում կամ խաշած վիճակում:
Մրգեր և հատապտուղներ՝ խնձոր, նարինջ, կիտրոն, կարմիր հաղարջ:
Ըմպելիքներ՝ կանաչ և սև թեյեր, ոչ թունդ սուրճ, թթվաշ մրգերի և հատապտուղների հյութեր:
Գինի՝ տղամարդկանց համար – 150մլ, կանանց համար – 100մլ:

