Ինչ անել աղիքային վարակներից խուսափելու համար
Աղիքային վարակներից խուսափելու համար անհրաժեշտ է ![]()
Պահպանել անձնական հիգիենայի կանոնները
Չօգտագործել կասկածելի ջուր (համը և հոտը փոխված պղտորված, լողացող կամ կախված մասնիկների առկայությամբ), եթե ձեր բնակության վայրում գրանցվել են խմելու ջրամատակարարման անջատումներ կամ վթարներ, ապա ջուրն օգտագործել միայն եռացնելուց հետո կամ օգտագործել շշալցված ջուր
Չլողացանալ լողի համար չնախատեսված ջրավազաններում՝ ջրամբարներ, ոռոգման ջրատարներ, դեկորատիվ ջրավազաններ
Մրգերը և բանջարեղենը օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվանալ հոսող ջրով առնվազն 2-3 րոպե
Սննդամթերքը պահպանել փակ տարաներում՝ աղտոտումից խուսափելու համար
Շուտ փչացող սննդամթերքը պահպանել սառնարանում
Սննդամթերքը գնել միայն դրա համար նախատեսված վայրերերից։
Աղիքային վարակիչ հիվանդություններին և սննդային թունավորումներին բնորոշ ախտանշանների՝
ջերմության բարձրացման,
սրտխառնոցի,
փսխման,
գլխացավի,
ցավի որովանյի շրջանում,
փորլուծության,
ընդհանուր թուլության և այլնի առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի։

