Friday, May 10, 2024
Նորություններ

Ինչ փոփոխություններ են կատարվել սոցփաթեթի կարգավորումներում

Պետական ծրագրով աշխատողներին տրամադրվող սոցիալական փաթեթի վերջին փոփոխություններով նախորդ տարի մի քանի կարգավորումներ են ավելացվել։

Այս մասին «Արմենպրես»-ի  Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ մանրամասնելով, որ ավելացվել են սոցփաթեթի ուղղությունները՝  մասնավորապես ատամնաբուժական, լողավազանային, սպորտային համալիրների ծառայություններ։

Նրա տեղեկատվությամբ՝ կարևոր փոփոխություններից մեկը նաև նա է, որ աշխատանքից ազատվելուց հետո մինչև մեկ ամիս, եթե աշխատողը կրկին աշխատանքի է անցնում կրկին այնպիսի կառույցում, որը սոցփաթեթ է տրամադրում, նա կշարունակի օգտվել իր փաթեթից՝ ի տարբերություն նախկինի, երբ պետք էր 6 ամիս սպասել դրան։

Մյուս փոփոխությունը, որ արվել է, այն է, որ եթե աշխատողը հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ է, ապա այդ ընթացքում սոցփաթեթի գումարները շարունակվելու են փոխանցվել նրա հաշվին, ինչը նախկինում չկար։

Մանրամասները՝ փոդքասթում

Leave a Reply

x Close

Like Us On Facebook