Friday, May 3, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինտիմ հիգիենան դաշտանի ընթացքում.Tempus MED Gynaecology

Դաշտանային հիգիենան պահպանելու ընթացքում օգտագործվում են զանազան միջոցներ։Քանի որ յուրաքանչյուր կին դաշտանի ընթացքում ունենում է տհաճ զգացողություններ կամ ցավ:
Այդ միջոցների ճիշտ օգտագործումը կարևոր դեր է խաղում հարմարավետության և անվտանգության ապահովման գործում:

🔸ՏԱՄՊՈՆՆԵՐ
Բամբակյա գլանաձև միջոցներ են,որոնք ճիշտ կիրառման դեպքում ապահովում են հարմարավետություն վազելիս, պարելիս և այլն;

✔️Առավելություններ

•Կիրառման դեպքում չի ուղեկցվում տհաճ հոտով,
•Մատչելի են
•Առկա է լայն ընտրություն,
•հագեցած է ապլիկատորով, որն ապահովում է անվտանգ, հիգիենիկ կառավարում,
•շատ ավելի լավ են կլանում արտազատուկները

✖️Թերություններ

•կարող է վնասել հեշտոցային լորձաթաղանթը,
•պետք է փոխել յուրաքանչյուր երկու ժամը մեկ՝ անկախ արտզատուկի քանակից,
•չի կարելի օգտագործել քնի ժամանակ,
•ոչ ստերիլ է, ինչը մեծացնում է հեշտոցային վարակների վտանգը,
•կրում է տոքսիկ շոկի զարգացման վտանգ,
կարող է ուժեղացնել ցավը դաշտանի ժամանակ:
•հակացուցված է այն աղջիկների համար, ովքեր սեռական կյանքով չեն ապրում։

x Close

Like Us On Facebook