ԻՍԿ ԻՆՉՈՒ՞ԵՆ ԱՌԱՋԱՆՈՒՄ ՎԵՃԵՐԸ քույրերի և եղբայրների միջև
ՄԵԾԱՆԱԼ ՔՐՈՋ ԿԱՄ ԵՂԲՈՐ ՀԵՏ նշանակում է ունենալ հարազատ մարդ, ում հետ կարելի է խաղալ, զբոսնել, պատմություններ հորինել, կիսվել դժվարություններով և հաջողություններով, խորհուրդ հարցնել, այսինքն՝ զգալ, որ դու մենակ չես:
Սակայն նախքան իրական ջերմ հարաբերությունների ձևավորումն անհրաժեշտ է երկար ճանապարհ անցնել, որտեղ գրեթե հնարավոր չէ խուսափել վեճերից, խանդից, անհանդուրժողականությունից, մրցակցությունից և այլն:
ԻՍԿ ԻՆՉՈՒ՞ԵՆ ԱՌԱՋԱՆՈՒՄ ՎԵՃԵՐԸ քույրերի և եղբայրների միջև. անդրադառնանք կարևոր պատճառներին։

Երեխաները խանդում են, նեղվում են, բարկանում են, իսկ ծնողները բախվում են այն խնդրի հետ, թե ինչպես ցույց տալ, որ երեխաներից յուրաքանչյուրը յուրահատուկ է և սիրված:

Երբեմն դա տեղի է ունենում նյարդայնության, հոգնածության և դժգոհության արդյունքում.
«Նայի´ր, թե ինչ հավաք է քրոջդ սեղանը, իսկ քո՞նը»,
«Եղբայրդ կես ժամում ավարտեց տնային առաջադրանքները, իսկ դու դեռ չես էլ սկսել» և այլն։
Եթե դաստիարակության նման ոճը դառնում է սովորական, դա իր բացասական հետքն է թողնում երեխաների հարաբերությունների վրա:


