Wednesday, October 8, 2025
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Խարանի բազմաթիվ տարատեսակներ կան, սակայն հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ դրսևորվող խարանն առավել ցայտուն է արտահայտված

Խարանի բազմաթիվ տարատեսակներ կան, սակայն հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ դրսևորվող խարանն առավել ցայտուն է արտահայտված:

Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի նկատմամբ խարանը կարող է բխել ոչ միայն հասարակությունից, այլև` ընտանիքից:

Խարանը կարող է պատճառ դառնալ վախի, անլիարժեքության զգացումի, մերժվածության, հուսալքվածության և մեկուսացման: Ցավոք, այն հաճախ կարող է վատ վերաբերմունքի և բռնության պատճառ դառնալ: Որոշ դեպքերում խարանից խուսափելու համար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձինք այլևս չեն դիմում բժշկական օգնության, դադարում են օգտվել բուժական միջոցներից, ինչն իր հերթին բարդացնում է անձի հոգեկան վիճակը:

Խարանի և խտրականության դեմ պայքարի միջոցառումները չափազանց կարևոր են`անձանց նկատմամբ վերաբերմունք փոխելու համատեքստում:

Խարանը նվազեցնելու ուղիներն են.

📢 իրականացնել աշխատանքներ հոգեկան առողջության խնդիրների մասին տարածված «կանխակալ նախապաշարմունքը» նվազեցնելու ուղղությամբ,

💡 գիտակցել, որ հոգեկան առողջության խնդիրները հաճախ բուժելի են և նրանցից շատերը կարող են վարել առողջ և լիարժեք կյանք,

🤝 նպաստել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հասարակությանն ինտեգրմանը:

x Close

Like Us On Facebook