Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններ

Խիթ_կոլիկա

Խիթը (կոլիկա) սուր, կրծքամնան ցավերի նոպա է, որն առաջանում է որովայնի խոռոչի օրգանների և երիկամների հիվանդությունների դեպքում: Պայմանավորված է նշված օրգանների մկանների տևական ջղաձգությամբ: Տարբերում են աղիքային, լյարդային, երիկամային, ենթաստամոքսագեղձային (պանկրեասային) խիթեր: Առավել հաճախ նկատվում է աղիքային խիթ, որը կարող է առաջանալ առատ և դժվարամարս սննդի ընդունման, աղիքների բորբոքումների, սպիների և կպումների, որդերի առկայության, խմորման կամ նեխման արագ գործընթացների հետևանքով, որոնք նպաստում են գազառաջացմանը և դրա հետ կապված` աղիքների պատերի ձգմանը:
Աղիքային խիթի տարատեսակ են որդանման ելունային  և ուղիղաղիքային խիթերը: Աղիքային խիթը բնորոշվում է որովայնի աջ ստորին կեսում առկա տևական հարաճուն ցավերով: Աղիքային խիթը կարող է ուղեկցվել սրտխառնոցով, փսխումով, որովայնի փքվածությամբ. սեղմելիս ցավերը մեղմանում են:
Լյարդային խիթի դեպքում ցավերն առաջանում են աջ թուլակողում և տարածվում հիմնականում որովայնի վերին հատվածում, հաճախ ճառագայթվում են դեպի աջ ուսը և ենթաթիակային շրջանը: Նոպաները կարող են ուղեկցվել բերանի չորության, դառնության զգացումով, սրտխառնոցով, փսխումով, ջերմաստիճանի բարձրացմամբ և տևել մի քանի վայրկյանից մինչև մի քանի ժամ:

Kidney stones. Computer artwork showing a section through a healthy human kidney (left) and one containing kidney stones (whitish, right). The ureter (lower centre) that carries urine from the kidney to the bladder can also be seen. Kidney stones are solid accumulations of dissolved urinary minerals that have come out of solution and built up into hard stone-like objects. They typically leave the body without any symptoms when passing urine. However, if they grow to a sufficient size they may cause an obstruction in the urethra, leading to severe pain.

Ենթաստամոքսագեղձային խիթի դեպքում գոտևորող ցավերը ճառագայթվում են դեպի մեջքը: Երիկամային խիթը բնորոշվում է որովայնի և գոտկային շրջանի չափազանց ուժեղ ցավերով, որոնք սովորաբար ճառագայթվում են դեպի աճուկներն ու սեռական օրգանները և ուղեկցվում միզարձակման հաճախացմամբ, հիվանդագին նքոցներով: Հիվանդն անհանգիստ է, ձգտում է մարմնին հարմար դիրք տալ: Նշված նոպաները հաճախ առաջանում են ֆիզիկական լարվածությունից հետո:

Խիթը ամենատարբեր հիվանդությունների ախտանշան է, որոնց բուժումը պահանջում է մասնագիտական բժշկական գիտելիքներ: Ուժեղ ցավերի նոպայի դեպքում անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի, իսկ մինչև նրա գալը հիվանդին հանգիստ պառկեցնել: Անթույլատրելի է ինքնաբուժումը: Առանց բժիշկի թույլտվության, ցավազրկող դեղանյութերի, ջերմային և այլ արարողությունների կիրառումը կարող է հանգեցնել բարդությունների, դժվարացնել հիվանդության ախտորոշումը, բուժումը, երբեմն էլ` առաջացնել անուղղելի հետևանքներ:

 

 

Ապրեք առողջ

 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook