Tuesday, December 9, 2025
ՀիվանդություններՆորություններ

Կապույտ հազ,ախտանշաններ

Կապույտ հազը բարձր վարակելիությամբ օդակաթիլային վարակ է: 1 հիվանդը կարող է վարակել 12-17 անձի: Կապույտ հազին բնորոշ է 3-ից 5 տարի պարբերականությամբ աշխուժացումը:

👶 Կապույտ հազով հիմնականում հիվանդանում են երեխաները: Առավել ծանր է ընթանում մինչև 6 ամսական, հատկապես` մինչև 2 ամսական երեխաների շրջանում:

🤒Կապույտ հազի ախտանշաններն են՝ ջերմություն, չոր, տանջող, նոպայաձև սպաստիկ հազ:

Հիվանդությանը բնորոշ բարդություններն են` թոքաբորբ, բրոնխիտ, էնցեֆալիտ (ուղեղի ախտահարում), որոնք կարող են երեխայի հաշմանդամության պատճառ դառնալ։

⚠️ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ՝

☑️ ձեռքերի հաճախակի լվացում,

☑️ ախտանշանների դեպքում՝ շփումների սահմանափակում,

☑️ Կապույտ հազի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է` ըստ ժամանակացույցի: Պատվաստումները սկսվում են 6 շաբաթականից: Խրախուսելի է նաև հղիների պատվաստումը՝ 27-36 շաբաթականում, քանի որ պատվաստվելով` հղին պաշտպանում է նորածնին՝ մինչև պատվաստման տարիքը:

🏥 ԲՈՒԺՈՒՄ՝

☑️ Բժշկի նշանակմամբ հակաբիոտիկների կիրառում, որոնք առավել արդյունավետ են հիվանդության վաղ փուլում,

☑️ պատվաստում, քանի որ կապույտ հազի ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄՆ Է:

x Close

Like Us On Facebook