Monday, April 13, 2026
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Կլիմայական գործոնների ազդեցությունը մարդու առողջության վրա

Կլիման հանդիսանում է մարդու առողջության վրա ազդող կարևոր շրջակա միջավայրային գործոն։ Օդի ջերմաստիճանը, խոնավությունը, մթնոլորտային ճնշումը, արևային ճառագայթումը և օդի որակը անմիջականորեն ներգործում են օրգանիզմի հարմարվողական և կարգավորիչ մեխանիզմների վրա։

🧠Ջերմաստիճանի ծայրահեղ փոփոխությունները կարող են խաթարել ջերմակարգավորումը՝ բարձրացնելով ջերմահարվածի, հիպոթերմիայի և սրտանոթային բարդությունների ռիսկը։ Օդի խոնավության շեղումները բացասաբար են ազդում շնչառական համակարգի վրա՝ սրելով ալերգիկ և բրոնխոթոքային հիվանդությունները։

🧑‍⚕️Մթնոլորտային ճնշման և եղանակային կտրուկ փոփոխությունները հատկապես զգալի են մետեոզգայուն անձանց մոտ՝ առաջացնելով նյարդահումորալ արձագանքների ակտիվացում։ Արևային ուլտրամանուշակագույն ճառագայթումը, մի կողմից նպաստելով վիտամին D-ի սինթեզին, մյուս կողմից ավելցուկի դեպքում կարող է առաջացնել մաշկի վնասումներ։

🧬Կլիմայական գործոնները ազդեցություն ունեն նաև հոգեկան առողջության վրա՝ պայմանավորելով սթրեսային արձագանքների ուժեղացումը։

🌫️ Օդի աղտոտվածությունը, որպես կլիմայական գործոնների հետ փոխկապակցված երևույթ, էական դեր ունի շնչառական և սրտանոթային հիվանդությունների զարգացման մեջ։

x Close

Like Us On Facebook