Կոկորդի ցավ, ֆարինգիտ․ Ի՞նչ անել
Կոկորդի ցավի ամենատարածված պատճառը վիրուսային վարակն է՝ մրսածությունը կամ գրիպը: Վիրուսի պատճառով առաջացած կոկորդի ցավը որոշակի ժամանակահատված հետո ինքնուրույն լավանում է:
Ստրեպտոկոկային ֆարինգիտը կոկորդի ցավի ավելի հազվադեպ հանդիպող տեսակ է, որի պատճառը բակտերիան է: Այն պահանջում է հակաբիոտիկներով բուժում՝ բարդությունները կանխարգելելու համար:
Կոկորդի ցավի ախտանիշները կարող են տարբերվել՝ կախված են պատճառից և ներառել՝
- ցավ, որը սաստկանում է կուլ տալուց կամ խոսելիս,
- կուլ տալու դժվարություն,
- ցավոտ և այտուցված պարանոցի կամ ստորին ծնոտի գեղձեր (ավշային հանգույցներ),
- այտուցված և կարմրած նշագեղձեր,
- նշագեղձերի վրա սպիտակ փառեր կամ թարախ,
- խզված, խռպոտած կամ խլացած ձայն:
Կոկորդի ցավ առաջացնող վարակները նաև կարող են առաջացնել այլ գանգատներ և ախտանիշներ, ներառյալ՝
- ջերմություն,
- հազ,
- քթահոսություն,
- փռշտոց,
- մարմնի ջարդվածություն և ցավեր,
- գլխացավ,
- սրտխառնոց կամ փսխում:
Եթե չափահաս եք, այցելեք բժշկի, եթե ունեք կոկորդի ցավ և հետևյալ փոխկապված խնդիրներից որևէ մեկը՝
- կոկորդի ցավ, որն ուժեղ է կամ տևում է 1 շաբաթից ավելի,
- կլման դժվարացում,
- շնչառության դժվարացում,
- բերանը բացելու դժվարություն,
- ցավ հոդերում,
- ցավ ականջներում,
- ցան,
- 38.3° C-ից բարձր ջերմություն,
- պարանոցում գնդաձև գոյացություն,
- ձայնի խռպոտում, որը շարունակվում է 2 շաբաթից ավելի,
- այտուց պարանոցի կամ դեմքի վրա:
Նյութը ՝ MedInfo