Saturday, April 27, 2024
Նորություններ

Կորոնավիրուսից մահացած 73-ամյա պացիենտն ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում. ԱՆ խոսնակ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«73-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում։

Բուժման ընթացքում առաջացել է խրոնիկ հիվանդությունների սրացում` սրտի ռիթմի խանգարում` պերսիստենտ ձև, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ։

Ապրիլի 15-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք և 61 առողջացածներ»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 1159 դեպք, մահացել է 18 քաղաքացի:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook