Monday, November 17, 2025
ՀիվանդություններՆորություններ

Կրծքագեղձի քաղցկեղը չարորակ ուռուցք է, որը սկսվում է կրծքագեղձի բջիջներում

Կրծքագեղձի քաղցկեղի ախտանշանները`

◾️ ուռուցքային գոյացության առկայությունը կրծքագեղձում
◾️ ուռուցքի պինդ կոնսիստենցիան
◾️ կրծքագեղձի շարժունակության սահմանափակումը կամ ընդհանրապես դրա բացակայությունը, գոյացության որպես կանոն ոչ ցավոտ լինելը, մաշկի ներքաշվածությունը,
◾️ անութափոսում, ստորանրակային, կամ վերանրակային շրջանում պինդ ավշային հանգույցի (հանգույցների) առկայությունը
◾️ պտուկից երբեմն արյունային արտադրությունը
◾️ աչքով տեսանելի մաշկի դեֆորմացիա գոյացության շրջանում (հատկապես ձեռքերը վեր բարձրացնելիս)
◾️ մաշկի ներքաշվածություն
◾️ լիմֆոստազի երևույթները՝ «կիտրոնի կեղևի» համախտանիշը
◾️ ուռուցքի ներաճ դեպի մաշկ և/կամ վերքի առաջացումը
◾️ արեոլայի արտահայտված հաստացումը
◾️ պտուկի ներքաշվածություն
◾️ կրծքագեղձի չափերի խիստ մեծացում և կրծքավանդակի պատին ֆիքսվածություն

⭕️ՊԵՏՔ Է ՀԻՇԵԼ․

ՆՇՎԱԾ ԲՈԼՈՐ ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԸ ՎԿԱՅՈՒՄ ԵՆ
ՔԱՂՑԿԵՂԻ ՈՒՇԱՑԱԾ ՓՈՒԼԵՐԻ ՄԱՍԻՆ

❗️ ԿԱՐԵՎՈՐ Է․
վաղ ախտորոշման համար կատարել բժշկական
հետազոտություններ՝ ըստ տարիքային ուղեցույցի:

Նյութը` ուռուցքաբանության գծով ԱՆ խորհրդատու Հայկուհի Գեոկչյան
Haykuhi Geokchyan

x Close

Like Us On Facebook