Wednesday, October 8, 2025
ՀայտարարություններՆորություններԺամանց

Հայաստանում շարունակվում և ընդլայնվում է կրծքագեղձի քաղցկեղի համապետական սքրինինգային` ԱՆՎՃԱՐ մամոգրաֆիկ հետազոտության ծրագիրը

Ծրագրի շահառու են կրծքագեղձի քաղցկեղի ախտանշաններ, գանգատներ չունեցող, սակայն կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի տարիքային խմբին պատկանող (45-68 տարեկան), բնակչության հատուկ խմբերում (հղում խմբերին` https://moh.am/…/Armenia_Ministry%20of%20Health… ) ընդգրկված կանայք:

Բացառություն են.

🔹 հղիությունը, կրծքով կերակրող կանայք,

🔹 12 ամսից պակաս ժամանակահատվածում ախտորոշիչ մամոգրաֆիա անցած կանայք,

🔹 կրծքագեղձի քաղցկեղի որոշակի ախտանշաններով կամ ակնհայտ նշաններով կանայք (ցուցված է ախտորոշիչ մամոգրաֆիա),

🔹 ախտորոշված կրծքագեղձի քաղցկեղով կանայք, որոնց բուժումից չի անցել առնվազն 5 տարի:

🏥 Սքրինինգային ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է.

– դիմել առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակ, որտեղ գրանցված եք և Ձեր բժիշկը կուղեգրի,

– անձը կարող է հերթագրվել նաև ինքնուրույն, առանց ընտանեկան բժշկին այցելելու Արմեդ հավելվածում՝ https://armed.am/am/auth/loginnew

📍Հետազոտությունն իրականացվում է հետևյալ բժշկական կազմակերպություններում (ցանկը պարբերաբար թարմացվում է` հավելված 2, https://moh.am/#1/7904

➡️Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

➡️Էրեբունի ԲԿ

➡️Աստղիկ ԲԿ

➡️Հայ-ամերիկյան առողջության կենտրոն հիմնադրամ

➡️ Սլավմեդ բժշկական կենտրոն

➡️Մաստեր Մեդ ԲԿ

➡️Ուիգմոր Գրուփ

➡️Վարդանանց ՆԲԿ

➡️ Վանաձորի ԲԿ

➡️ՀՕՄ-ի «Ախուրյանի Մոր և Մանկան» առողջության կենտրոն հիմնադրամ:

Հետազոտության արդյունքներով` լրացուցիչ միջամտությունների անհրաժեշտության դեպքում սքրինինգային ծրագրի շրջանակներում ԱՆՎՃԱՐ կիրականացվեն նաև`

➤ ուռուցքաբանի խորհրդատվություն,

➤ կրծքագեղձերի սոնոգրաֆիա,

➤մամոգրաֆիա` տոմոսինթեզով,

➤գոյացության բիոպսիա,

➤հյուսվածաբանական ուսումնասիրություն,

➤իմունահիստոքիմիական ուսումնասիրություն,

➤ վիրահատական միջամտություն:

Սքրինինգի շնորհիվ` կրծքագեղձի քաղցկեղը կարելի է բացահայտել ամենավաղ փուլերում, ինչի արդյունքում զգալի կբարձրանա այդ հիվանդությունից բուժվելու հավանականությունը։

🔗Ծրագրին մանրամասն ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղումով` https://moh.am/#1/7904

🔗 Ուղեցույց` կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգը Հայաստանում` https://moh.am/…/Armenia_Ministry%20of%20Health…

x Close

Like Us On Facebook