Wednesday, May 1, 2024
ՀայտարարություններՆորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ:Փետրվարի 19-ին ՀՀ առողջապահության նախարարության կոլեգիայի դահլիճում տեղի կունենա բրիֆինգ

Փետրվարի 19-ին, ժամը 12:00-ին ՀՀ առողջապահության նախարարության կոլեգիայի դահլիճում տեղի կունենա բրիֆինգ:

Թեման՝ 2017թվականի նոյեմբերի 9-ին ընդունված կառավարության որոշումն է «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին»: Առաջիկայում Հայաստանում գրանցված 4723 դեղից 3632-ը վաճառվելու է դեղատոմսով: Իսկ մարտի 1-ից դեղատոմսով կվաճառվեն որոշ դեղեր, մասնավորապես` հակաբիոտիկները:

Բանախոսներ` առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյան, ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյան, ՀՀ ԱՆ աշխատակազմի Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյան

Սիրով հրավիրում ենք մասնակցելու և լուսաբանելու:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook