Sunday, April 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպԳեղեցկություն և խնամք

ՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ԲՈՒՐՄՈՒՆՔ

Лаванда –Նարդոս
Արոմաթերապիայում օգտագործվում է որպես աշխատունակությունը բարձրացնող, հոգնածությունը նվազեցնող, նյարդային և սիրտանոթային համակարգերի աշխատանքը կարգավորող միջոց։ Բույսի պատրաստուկները լավացնում են ախորժակը, հանգստացնում որովայնի ցավերը, նյարդային լարվածությունը, որոշ դեպքերում`
բուժում անքնությունից։
Նրանք.ովքեր գիտեն անքնության մասին այլ ոչ֊թե լսել են,կարող են հանգիստ քուն մտնելեթե ննջարանում բուրեն երիցուկըլավանդանմելիսը կամ շալֆեյը։ Այս բույսերի բույրը ունի քնաբեր հատկություն և ապահովում է 
անուշ քունն ու հաճելի երազը։
Որոշ բույրեր էլ կարող են կատարել հակառակը‘  խանգարել ձեզ։ Հոգեկան և ֆիզիկական ակտիվություն կապահովեն ցիտրուսային բույրերը։ Միևնույն ժամանակ նրանք կնվազեցնեն ադրենալինում «ստրեսային»հորմոնի աշխատանքը։ Եթե ձեզ սպասվում է ծանր և լարված աշխատանքային օրապա առավոտյան 
լոգանքից հետո օգտագործեք կոսմետիկ միջոցներ հարուստ ցիտրուսային 
բույրով։
Բուրավետ և հանգստացնող լավանդան եթերային յուղ է նվիրում, որը կարող է հրաշալիորեն ներգործել բոլոր տիպերի, անգամ զգայուն մաշկի վրա։ Այն կարող է թեթևացնել մաշկի գրգռվածությունը, հանգստացնել քորը, հակասեպտիկ և մանրէասպան ազդեցություն գործել։
        
Նյարդային լարվածությունից կօգնի  ազատվել հետևյալ արոմատիկ    թրջոցը.      3 կաթիլ 
լավանդայի յուղ կաթացրեք տաք ջուր լցրած թասի մեջ։ Թրջեք լաթի կտորըմրզեք և դրեք դեմքին այնպես որ չփակի աչքերը։ Պահեք թրջոցը 5 րեպե։ Թրջոցը ձեր շնչառությունը կդարձնի ավելի խոր և կազատվեք սթրեսային վիճակից։
  
Ապրեք  Առողջ
պատրաստեց՝ Ա. Բունիաթյանը

Leave a Reply

x Close

Like Us On Facebook