Saturday, April 27, 2024
News

Բրոկոլիով ու խնձորով աղցան

Բաղադրիչները

  • բրոկոլի- 2 գլուխ
  • ընկույզ- 50 գ
  • գազար- 1 հատ մեծ
  • խնձոր- 1 հատ
  • կարմիր սոխ- կես գլուխ
  • չամիչ- 70 գ
  • մայոնեզ- 100 գ
  • թթվասեր- 100 գ
  • կիտրոնի հյութ- 2 ճ/գ
  • շաքարավազ- 1/2 ճ/գ
  • աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Բրոկոլին մաքրեք, լվացեք ու խոշոր կտորներով կտրատեք:

Տաք թավայի մեջ մի փոքր չորացրեք ընկույզը:

Բրոկոլին խառնեք քերած գազարի, խորանարդաձև կտրտած խնձորի, մանր կտրտած սոխի, ընկույզի ու չամիչի հետ:

Առանձին խառնեք մայոնեզը, թթվասերը, կիտրոնի հյութը, շաքարավազը, աղն ու աղացած պղպեղը և ստացված խառնուրդով համեմեք աղցանը: Մատուցեք:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook