Հենրիխ Մխիթարյանը միացել է Բժշկական համալսարանի նոր նախաձեռնությանը
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միացել է Երևանի պետական բժշկական համալսարանի նոր նախաձեռնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհահռչակ ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր վիրավոր զիվորներին աջակցելու Բժշկական համալսարանի ծրագրին միանում եմ նաև ես և մեծ սիրով հենց այս բացիկներով կշնորհավորեմ իմ հարազատներին: Միացեք և Դուք! Ողջ հասութը տրամադրվելու է վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը»:
Ավելի վաղ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ևս միացել է Երևանի պետական բժշկական համալսարանի նոր նախաձեռնությանը` իր ձեռքով պատրաստելով բացիկներ: Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողների ու տնօրեն Աննա Մնացականյանի օգնությամբ կպատրաստվեն տոնական բացիկներ, որոնց վաճառքից ստացված ողջ հասույթը ուղղվելու է զինհաշմանդամների և վիրավոր զինվորների վերականգողական կենտրոնի վերանորոգմանը:
Նյութի աղբյուրը ՝ https://armenpress.am