Saturday, April 27, 2024
Նորություններ

Հոկտեմբերի 10-ին աշխարհում նշվում է Հոգեկան առողջության համաշխարհային օրը (World Mental Health Day)

Հոկտեմբերի 10-ին աշխարհում նշվում է Հոգեկան առողջության համաշխարհային օրը (World Mental Health Day):
📊ԱՀԿ տվյալների համաձայն՝ աշխարհում ավելի քան 450 մլն մարդ ունի հոգեկան հիվանդություն, ինչին նպաստում են տեղեկատվական ծանրաբեռնվածությունը, քաղաքական և տնտեսական ճգնաժամերը:
🗒Միջազգային բժշկական օրացույցում այս օրը սահմանվել է 1992 թվականին՝ Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ:
📚Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հոկտեմբերի 10-ին նախաձեռնված բոլոր միջոցառումները նպատակաուղղված են բնակչության շրջանում հոգեկան առողջության խնդիրների մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը: Ընդհանուր առմամբ, օրը միտված է դեպրեսիվ խանգարումների, շիզոֆրենիայի, Ալցհեյմերի հիվանդության, թմրանյութերից կախվածության, էպիլեպսիայի, մտավոր հոգնածության կրճատմանը:
✍️Այս տարվա արշավի կարգախոսն է «Հոգեկան առողջությունը մարդու համընդհանուր իրավունքն է»։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook