Sunday, December 28, 2025
Մանկան ԱնկյունՆորություններ

Մայրական կաթը մաքուր է, ապահով և պարունակում է հակամարմիններ

Մայրական կաթը մաքուր է, ապահով և պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից:

Խորհուրդ է տրվում բացառապես կրծքով կերակրել մինչև 6 ամսական, հետագայում զուգակցելով տարիքին համապատասխան հավելյալ սննդի հետ:

✅ Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար, այն իջեցնում է`

🔹 ստամոքսաաղիքային հիվանդությունների և փորլուծությունների ռիսկը,

🔹 շնչառական համակարգի հիվանդությունների, թոքաբորբերի ռիսկը,

🔹 1-ին տիպի շաքարային դիաբետի ռիսկը,

🔹 ճարպակալման ռիսկը,

🔹ստեղծում է հոգեհուզական ամուր կապ` մոր և մանկան միջև:

✅ Կրծքով կերակրումը նաև օգտակար է կանանց առողջության համար`

🔸 նվազում է կրծքագեղձի քաղցկեղի,

🔸 սակավարյունության,

🔸 հետծննդաբերական դեպրեսիայի և այլ խնդիրների հավանականությունը:

❗ Կրծքով կերակրումը տնտեսապես շահավետ է, քանի որ կաթնախառնուրդի վրա ծախսված ավելորդ գումարը բացասական ֆինանսական ազդեցություն է թողնում ընտանիքի վրա:

📍 Կարևոր. Առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով ծննդատներում նախատեսված է կրծքով սնուցման միջին կամ ավագ մասնագիտացված խորհրդատու բուժաշխատող։

x Close

Like Us On Facebook