Միջողնային սկավառակի ճողվածք
Ամեն երկու ողերի միջև գտնվող միջողնային սկավառակն ունի յուրահատուկ կառուցվածք:Սկավառակը կազմված է դոնդողանման կորիզից և իրեն շրջապատող ֆիբրոզ օղից:Երբ ֆիբրոզ օղը արտափքվում է կոչվում է պրոտրուզիա, իսկ երբ պատռվում է և դոնդողանման նյութը արտամղվում է՝
հաճախ հետ, դեպի ողնաշարային խողովակ
դեպի ողի մարմին (Շմոռլիի ճողվածք)
հազվադեպ դեպի մնացած կողմերը
կոչվում է ճողվածք կամ էքստրուզիա:
Միջողնային սկավառակի ճողվածքի առաջացման պատճառ կարող են դառնալ նաև ողնաշարի դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխությունները, ողնաշարի վնասվածքը, չափից ավելի շատ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կամ տարիքային փոփոխությունները:
Ախտանիշներն են՝
Ցավ վերջույթներում, ուսերում կամ կրծքավանդակում
ողնաշարի շարժունակության նվազում
ոտքերի կամ ձեռքերի մկանների զգայունության նվազում և թուլություն
նյարդաբանական խանգարումներ՝ գլխացավեր, անքնություն, արյան ճնշման փոփոխություններ, թուլություն, գլխապտույտ
միզասեռական համակարգի և աղիների ֆունկցիաների խանգարումներ և այլն
Ժամանակակից բժշկության շնորհիվ այս խնդիրը կարող է արդյունավետ լուծվել՝ վիրահատական բուժման եղանակով:
Հարկավոր է միայն ժամանակին լսել օրգանիզմի «ուղարկած» ազդանշանները և դիմել մասնագետի:

