Wednesday, October 8, 2025
Մանկան ԱնկյունՆորություններ

Նորածնային սքրինինգների հիմնական նպատակն է կանխարգելել և վաղ հայտնաբերել հիվանդություններ

Նորածնային սքրինինգների հիմնական նպատակն է կանխարգելել և վաղ հայտնաբերել հիվանդություններ, որոնց զարգացումը կարող է հանգեցնել հաշմանդամության կամ մահվան։

Հայաստանում իրականացվող 7 նորածնային սքրինինգներն ուղղված են բնածին և ժառանգական հիվանդությունների վաղ ախտորոշմանը՝ հնարավորություն տալով ժամանակին բուժման կամ ախտաբանական վիճակի շտկման։

Սքրինինգային ծրագրերը ներառում են՝

🔹Բնածին հիպոթիրեոզի

🔹Ֆենիլկետոնուրիայի

🔹Անհասության ռետինոպաթիայի

🔹Սրտի բնածին արատների

🔹Կոնքազդրային հոդի բնածին հոդախախտի

🔹Լսողության նորածնային սքրինինգի

🔹Մակերիկամի կեղևի բնածին դիսֆունկցիայի (ադրենոգենիտալ համախտանիշ) վերաբերյալ հետազոտություններ:

Ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգը, որը ներդրվել է 2024 թվականի ապրիլից փորձարարական կարգով, ներկայումս իրականացվում է Երևանում։ 2025 թվականին ծրագիրը կընդլայնվի` ներառելով նաև մարզերը:

Մեկնարկից ի վեր իրականացվել է 16168 նորածնի ադրենոգենիտալ հետազոտություն, որի շրջանակներում հայտնաբերվել է և մանկական էնդոկրին դիսպանսերում հաշվառվել է 4 երեխա, 1 երեխա գտնվում է հետազոտման փուլում:

Յուրաքանչյուր սքրինինգ ուղղված է նորածնային շրջանում չդրսևորվող, բայց հետագա կյանքի որակին ու առողջության վրա զգալի ազդեցություն ունեցող վիճակների վաղ հայտնաբերմանն ու բուժմանը։

x Close

Like Us On Facebook