Sunday, April 28, 2024
Նորություններ

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ փետրվարի 13-ից փետրվարի 19-ը

ԽՈՅԵՐ 

Թույլ մի տվեք, որ որեւէ մեկը ձեզ խորհուրդներ տա ձեր անձնական կյանքի վերաբերյալ: Դա միայն ձերն է, իսկ դա նշանակում է, որ սխալներն էլ պետք է ձերը լինեն:

ՑԼԵՐ

Անպայման աշխատեք ավարտին հասցնել ձեր կարեւոր գործերը, որը կապված չէ անձնականի հետ: Սակայն, ինչպես երեում է, անձնական կյանքը կհիշեցնի ձեզ իր մասին` հայտարարելով իր իրավուքնների մասին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Զարմանքով կպարզեք, որ այն, ինչ բնական էր թվում ձեզ սիրելիի հետ հարաբերություններում, այժմ դարձել է վայրի կամ էլ միանգամայն սխալ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ակտիվ միջամտեք ձեր ընկերոջ անձնական կյանքին, բայց այնպես, որ դա հետագայում սիրային եռանկյունու չվերածվի, որի մի անկյունում դուք կլինեք:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Անսպասելիորեն կհանդիպեք հակառակ սեռի շատ հետաքրքիր ներկայացուցչի հետ, ով կարող է ձեզ համար ոչ միայն լավ ընկեր կամ զրուցակից դառնալ, այլ ավելի մտերիմ եւ թանկ մեկը:

ԿՈՒՅՍԵՐ

Սիրելիին դժվար կլինի մտածել, թե ինչպես է ապրելու առանց ձեզ եւ հասկանալ` հնարավոր է, արդյոք, կյանքն առասարակ առանց ձեզ, թե ոչ: Նման կերպ նա կախվածություն ձեռք կբերի ձեր անձից, ինչին դուք պետք է աշխատեք պատասխանատվությամբ մոտենալ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Չարժե նյարդայնանալ. ձեր բախտը ձեզանից ոչ մի տեղ չի փախչի: Ավելին, դուք եթե ցանկանաք էլ, չեք կարող վանել այն ձեզանից:

ԿԱՐԻճՆԵՐ

Կզգաք, որ անձնական կյանքում խնդիրներ չունեք: Ձեր մտերիմը կամ ընկերներից մեկն  իր սիրային հարաբերությունների մասին այնքան բացասական բաներ կպատմի ձեզ, որ ձեր միակ ցանկությունը կլինի զանգահարել սիրելիին եւ ասել, որ սիրում եք նրան:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեզ չափից դուրս լուրջ կընդունեն, այնպես որ` նախքան կատակելը, տասն անգամ մտածեք: Ճշմարտության տեղ կանցնեն անգամ ձեր կատակները:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Աշխատանքը եւ ընտանիքը կպայքարեն ձեր կյանքում առաջնային տեղ զբաղեցնելու համար: Պայքարը ծանր կլինի, հնարավոր են նաեւ զոհեր, սակայն ձեր ընտրությունից կախված կլինի թե’ ձեր անձնական կյանքը, թե’ կարիերան:

ՋՐՀՈՍՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս ձեզ ամեն ինչ հարյուր անգամ ստուգել եւ վերստուգել: Դա հատկապես վերաբերում է սիրելիի հետ հարաբերություններին:

ՁԿՆԵՐ

Անձնական կյանքում ձեր լավագույն օգնականը կլինի ձեր բջջայինը: Միայն դա անհրաժեշտ տեղեկություններ կհաղորդի ձեզ ձեր սիրելիի մասին:

 

Նյութը ՝NEWS.am STYLE

Leave a Reply

x Close

Like Us On Facebook