Monday, December 8, 2025
ՀիվանդություններՆորություններ

Ու՞մ է ցուցված դիմելու ՄԻԱՎ-ի հետկոնտակտային կանխարգելման

Եթե անձն ունի ՄԻԱՎ-ով վարակման բարձր վտանգ, կոնտակտից հետո 72 ժամվա ընթացքում կարող է դիմել հետկոնտակտային կանխարգելման, որն իրականացվում է հակառետրովիրուսային դեղերի օգտագործմամբ:

Այս տարվանից ՄԻԱՎ-ի հետկոնտակտային կանխարգելումն իրականացվում է պետպատվերի շրջանակում:

☑️ՄԻԱՎ-ի հետկոնտակտային կանխարգելման տևողությունը 4 շաբաթ է:

🚹❓🚺Ու՞մ է ցուցված դիմելու հետկոնտակտային կանխարգելման:

Այն անձանց, ովքեր սերտ կոնտակտ են ունեցել ՄԻԱՎ վարակ ունեցողի` պոտենցիալ վտանգավոր հեղուկների, լորձաթաղանթների, վնասված մաշկի հետ:

Արդյունավե՞տ է
Կախված է մի շարք գործոններից, այդ թվում` կանխարգելումն իրականացնելու ժամկետից. իդեալական դեպքում պետք է սկսել կոնտակտից 4 ժամ չանցած, բայց ոչ ուշ քան 72 ժամը:

Ի՞նչ է ներառում հետկոնտակտային կանխարգելումը.
🔸 խորհրդատվություն,
🔸 լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ,
🔸 կանխարգելիչ ՀՌՎ բուժման տրամադրում:
Ո՞վ կարող է օգտվել ծառայությունից:
Բոլորը՝ անկախ քաղաքացիությունից։

❓Ու՞ր դիմել հետկոնտակտային կանխարգելման համար:

Հետկոնտակտային կանխարգելումն իրականացվում է NCID/ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն-ում:

x Close

Like Us On Facebook