Saturday, April 27, 2024
Նորություններ

Չինաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդին թոքերի փոխպատվաստման վիրահատություն են արել

Չինաստանի Ցզանսյու նահանգի Ուսի քաղաքում կորոնավիրուսով վարակված հիվանդին թոքերի փոխպատվաստման վիրահատություն են արել, հայտնում է Daily Mail պարբերականը:

Հինգ ժամ տևած վիրահատությունն արվել է քաղաքի Ազգային հիվանդանոցում թոքերի վիրահատության առաջատար մասնագետ Չեն Ցզինյուի կողմից:

Նշվում է, որ թոքերի ֆունկցիայի խանգարումից տառապող 59-ամյա տղամարդու մոտ կորոնավիրուս հունվարի 26-ին են հայտնաբերել: Հիվանդանոցում փոխպատվաստման համար թոքերը ստացել են մեկ այլ նահանգում մահացած հիվանդից:

«Դա շատ ռիսկային վիրահատություն էր, քանի որ բոլոր վիրաբույժները պետք է սենյակում պաշտպանիչ հագուստներով լինեին. ամբողջ վիրահատության ընթացքում ճնշման բացասական ռեժիմ է նկատվել»,- նշել է բժիշկը:

Այժմ հիվանդը գտնվում է կայուն վիճակում, իսկ փոխպատվաստված թոքերը հագենում են թվածնով:

Երկուշաբթի օրվա առավոտյան տվյալներով` Չինաստանի սահմաններից դուրս նոր կորոնավիրուսով վարակվել է 65 երկիր` 7169 դեպքով, որից 104-ը` մահվան ելքով:

Հիվանդության առավել շատ դեպքեր գրանցվել է Հարավային Կորեայում, որից 586-ը` վերջին օրերին, երկրորդ տեղում է Իտալիան` 240 վարակման դեպքերով, երրորդը` Իրանը` 205 դեպքերով:

Նյութը ՝ tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook