
181 դիտում
Պառկելախոց Պառկելախոցը (պառկելահարուկ) իրենից ներկայացնում է երկարատև ճնշման հետևանքով առաջացող մաշկի, ենթամաշկային բջջանքի և այլ հյուսվածքների մեռուկացումը: Այն առաջանում է թուլացած, տևական անկողնային հիվանդների մարմնի այն հատվածներում, որտեղ մաշկն անմիջապես հպվում է ոսկրային արտացցվածքներին: Պառկելախոցը առավելապես լինում է պոչուկի, թիակների, կրունկների և արմնկային հոդերի շրջանում: ÕŠÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼Õ¶Õ¥Ö€ Խորը, երկար ժամանակ չապաքինվող պառկելախոցեր են գոյանում ողնուղեղի վնասվածքների, ողնուղեղի ճնշումով ուղեկցվող հիվանդությունների կամ խոշոր նյարդերի վնասման հետևանքով: Պառկելախոցերի առաջացման հնարավորությունները մեծանում են սակավարյունության, վիտամինային անբավարարության և նյութափոխանակության խանգարումների ժամանակ: Պառկելախոցերի առաջացմանը նպաստում են վատ խնամքը, հիվանդի անկողնու և ներքնաշորի ոչ մաքուր վիճակը (հատկապես եթե աղտոտված են արտաթորանքով և սննդի մնացորդներով), կոպիտ կարերն ու ծալքերը, ողնաշարի վնասվածքով հիվանդի մարմնի տակ դրված ոչ հարթ հարմարանքը կամ ներքնակը, ոսկրերի արտացցվածքների հատվածում երկարատև ճնշումը: Մաշկի վրա պառկելախոց կարող է առաջանալ նաև գիպսակապերի, օրթոպեդական պրոթեզների և սարքերի, բերանի լորձաթաղանթի վրա` պրոթեզների ճնշումից: ÕŠÕ¡Õ©Õ¸Õ£Õ¥Õ¶Õ¥Õ¦ Պառկելախոցը ախտահարում է մաշկը (մակերեսային պառկելախոց), ենթամաշկային բջջանքն ու մկանները (խորը պառկելախոց): Տարբերում են պառկելախոցի զարգացման 3 փուլ. 1. Ô³Õ¥Ö€Õ¡Ö€ÕµÕ¸Ö'Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ (Õ´Õ¡Õ·Õ¯Õ« Õ¯Õ¡Ö€Õ´Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶) 2. Չոր մեռուկացման 3. Խոնավ մեռուկացման Առաջին փուլը կարող է առաջանալ 10-12 ժամվա ընթացքում և վերածվել չոր մեռուկացման: Վերջինս, առանց համապատասխան բուժման, անցնում է խոնավ մեռուկացման, որը պառկելախոցի ամենածանր փուլն է: Այս փուլում հյուսվածքների քայքայումն ավելի է խորանում` առաջացնելով թարախահոսություն, և կարող է բարդանալ կարմիր քամի, արյան վարակում, ֆլեգմոն և գազային փտախտ հիվանդություններով: Ô²Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´ Ô¾Õ¡Õ¶Ö€ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ«Õ¶ Õ¿Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¸Ö'Õ´ ÕÕ¶Õ¡Õ´Õ¥Õ¬Õ«Õ½ Õ¯Õ¡Ö€Õ´Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¶Õ¯Õ¡Õ¿Õ¥Õ¬Õ¸Ö' Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿ Õ§ Õ¡Õ¶Õ´Õ«Õ»Õ¡ÕºÕ¥Õ½ Õ¤Õ«Õ´Õ¥Õ¬ Õ¢ÕªÕ·Õ¯Õ« Ö‡ Õ¢Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´Õ¨ Õ¯Õ¡Õ¿Õ¡Ö€Õ¥Õ¬ Õ´Õ«Õ¡ÕµÕ¶ Õ¶Ö€Õ¡ ÕÕ¸Ö€Õ°Õ¸Ö'Ö€Õ¤Õ¶Õ¥Ö€Õ¸Õ¾: Ô¿Õ¡Õ¶ÕÕ¡Ö€Õ£Õ¥Õ¬Õ¸Ö'Õ´ Պառկելախոցի առաջացման հիմնական կանխարգելումը ճիշտ խնամքն է: Եթե հակացուցված չէ, անհրաժեշտ է հիվանդի դիրքը մշտապես փոխել, պառկեցնել հարթ, առանց կարերի սավանով ներքնակի վրա: Սրբոսկրի և պոչուկի տակ դնել ռետինե օղակ կամ գիշերանոթ, կրունկների տակ` բամբակե-թանզիֆե բարձիկ: Թաց, աղտոտված սպիտակեղենն անմիջապես փոխել: Առավել հարվող հատվածներն օրական 3-4 անգամ շփել քափուրի սպիրտով, անուշադրի սպիրտի 0.5 %-անոց, տանինի 1-2 %-անոց, սալիցիլաթթվի 1%-անոց սպիրտային լուծույթներով և նոսրացված քացախով: Կատարել թեթև մերսում: սկզբնաղբյուրը ՝ Doctors.am