Wednesday, October 8, 2025
Նորություններ

Ռոտավիրուսային վարակը մինչև 5 տարեկան երեխաների փորլուծության հիմնական պատճառն է

Ռոտավիրուսային վարակը մինչև 5 տարեկան երեխաների փորլուծության հիմնական պատճառն է: Հիվանդության առաջին ախտանշանները ջերմությունն ու փսխումն է, որին հաջորդում է լուծը (դիարեան):

Այս հիվանդությունը հեշտությամբ փոխանցվում է հիվանդ մարդուց առողջին: Կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է:
Հայաստանում ռոտավիրուսային վարակի դեմ երեխաներին պատվաստում են 2 դեղաչափով՝ 6 շաբաթականում և 12 շաբաթականում:

Պատվաստանյութն առավել արդյունավետ է (85%-98%) ռոտավիրուսով պայմանավորված հիվանդության ծանր ձևերի և դրանով պայմանավորված հոսպիտալացումների կանխարգելման համար: Սակայն այն չի կարող պաշտպանել այլ հարուցիչներից առաջացած դիարեաներից: 

x Close

Like Us On Facebook