Սահնակով սահելը․ ուրախություն՝ անվտանգության կանոններով
Սահնակով սահելը կարող է հիանալի միջոց լինել ձմեռային եղանակը վայելելու համար: Բլուրից արագ իջնելու հաճույքը, սակայն, հաճախ խանգարում է զգոնություն պահպանել և հիշել, որ այս զվարճալի գործողությունը կարող է նաև վնասվածքների հանգեցնել:
«Հերացի» վերլուծականն է արձանագրում, որ անվտանգության միջոցառումներ ձեռնարկելը կարող է օգնել ձեզ և ձեր երեխաներին անվտանգ մնալ ձմռանը սահնակից օգտվելիս:
![]()
Սահնակով սահելու վնասվածքների մասին փաստեր.
Վնասվածքները հաճախ առաջանում են, երբ սահնակը հարվածում է անշարժ առարկայի կամ երբ երեխան ընկնում է սահնակից։
Կապտուկները, կտրվածքները և ոսկրային կոտրվածքները ամենատարածված վնասվածքներն են։
Գլխի և պարանոցի վնասվածքները տարածված են 6 տարեկան և ավելի փոքր երեխաների մոտ։
Սահնակով սահելուց առաջ նախապատրաստական գործողություններ.
Համոզվեք, որ երեխաները տաք են հագնված։
Միշտ սաղավարտ կրեք՝ գլխի վնասվածքներից խուսափելու համար։ Ճիշտ ընտրված ձմեռային սպորտաձևերի սաղավարտները լավ տարբերակներ են։
Ղեկավարվող և արգելակային հնարավորություններ ունեցող սահնակները կարող են ավելի մեծ վերահսկողություն ապահովել, քան հարթ սավանները, ձյան սկավառակները և հասարակ սահնակները։
Համոզվեք, որ հետևում եք ուղեցույցներին՝ սահնակը կարող է անվտանգ կերպով տեղավորել ուղևորների միայն կոնկրետ քանակ, խուսափեք սահանկը ծանրաբեռնելուց, որոշ սահնակներ նախատեսված չեն մեկ անձից ավելի ուղևոր փոխադրելու համար։
Խորհուրդներ սահնակով սահելու համար
Երեխաներին սահնակով սահելիս պետք է անպայման մեծահասակ ուղեկցի։
Խուսափեք սահնակով սահելուց ծառաշատ վայրերում, այնպիսի տարածքներում, որտեղ առկա են ցանկապատներ, քարե կամ փայտյա պատնեշներ, էլեկտրական սյուներով, ինչպես նաև ժայռոտ, քարքարոտ բլուրների վրա։
Միշտ իջեք բլուրից ոտքերի դիրքը դեպի առաջ։
Երբեք մի կանգնեք սահնակի վրա։
Սահնակում ունեցեք միայն թույլատրելի թվով ուղևորներ։
Սահնակով մի սահեք փողոցում կամ մայրուղու մոտ։
Երբեք մի նստեք սահնակ, որը քաշում է մեկ այլ մեքենա, ձնագնաց կամ այլ շարժիչային տրանսպորտային միջոց։
Խուսափեք սահնակով սահելուց այն ճանապարհներին, բլուրներին կամ լանջերին, որոնք ավարտվում են փողոցով, կտրուկ վայրէջքով, կայանատեղիով, գետով կամ լճակով։
Քանի որ դրանք դժվար է կառավարել, սահնակով սահելու լավագույն վայրը այգիներն են, լեռնադահուկային հանգստավայրերը, կամ անվտանգ բացօթյա տարածքները, որտեղ վնասվածքներ ստանալը նվազագույն ռիսկայնություն ունի:
ԱՄՆ-ի Կենսատեխնոլոգիայի տեղեկատվության ազգային կենտրոնը հավաքագրել է 2008-ից 2017 թվականներին ԱՄՆ-ի շտապ օգնության ծառայություն դիմած երեխաների և մեծահասակների շրջանում սահնակի հետ կապված վնասվածքների վերաբերյալ տեղեկատվություն:![]()

