Սեպտեմբերի 1-ն է և նոր ուսումնական տարվա մեկնարկով կանխատեսվում է տեսողական մեծ ծանրաբեռնվածություն դպրոցականների և ուսանողների շրջանում
Այդ պատճառով, տեսողական աշխատունակության, տեսողական օրգանի պահպանման, ինչպես նաև հոգնածության նվազման նպատակով «Մարի Նուբար» համալսարանական ակնաբուժական կլինիկայի մասնագետներն առանձնացրել են մի քանի խորհուրդ։
Կարդալիս և գրելիս պետք է պահպանել ճիշտ կեցվածք և էկրանից կամ գրքից 40-45սմ հեռավորություն
Ցածր դասարաններում սովորող դպրոցականների դասապատրաստումը անհրաժեշտ է կազմակերպել բնական լուսավորման պայմաններում
Երեխաներին պետք է ապահովել այնպիսի դասագրքերով, որոնց տառատեսակը, թղթի գույնը, կազմի որակը, տեքստի ընթերնելիությունը և պատկերազարդերի առկայությունը համապատասխանում է ընդունված չափորոշիչներին
Կենտրոնացած աշխատել 40-45 րոպե, ապա հանգստանալ 15 րոպե՝ 2 աչքի համաձայնեցված աշխատանքի ապահովման նպատակով
Ակնաբուժական խնդիրներ ունեցող ուսանողներն ու դպրոցականները պետք է խստորեն հետևեն իրենց հսկող ակնաբույժի ցուցումներին և անհրաժեշտության դեպքում՝ կախված օպտիկական շեղման տեսակից, դասապատրաստման ժամանակ կրեն ակնոցներ կամ կոնտակտային լինզաներ:
Որքան էլ ծանրաբեռնված լինի առօրյան՝ պետք է չմոռանալ 1-2 ժամ զբոսանքի մասին:
Շնորհավորում ենք բոլոր սովորողներին գիտելիքի օրվա առթիվ` մաղթելով շարունակական հաջողություններ: