Սերը՝ դա կյանքի ամենամեծ զարդն է, և հարազատ հոգին գտնելը՝ մեր ժամանակների ամենամեծ հրաշքը
Հոգևոր Մերձություն
Բավական չէ շնչել միևնույն օդը, քնել նույն անկողնում և նստել նույն սեղանի շուրջ։ Մերձությունը շատ ավելին է, քան համատեղ կյանքը, ավելին, քան ֆիզիկական մտերմությունը կամ քաղաքացիական կարգավիճակի տպագիր վկայագիրը։ Մերձությունը՝ դա հոգիների միավորումն է, իսկ դրա համար անհրաժեշտ է տեսնել այն, ինչը աչքի առաջ չէ, և լսել այն, ինչը բառերով չի ասվում։
Մերձությունը պահանջում է լսել, բայց ոչ միայն ականջով՝ զգալ, ոչ միայն մտքով՝ հասկանալ։ Պետք է զգալ մարդուն, նայել նրա աչքերին և տեսնել այն, ինչը թաքնված է ժպիտի, լռության կամ նույնիսկ արցունքների հետևում։ Ամեն ինչ, ինչ դուրս է մնում այս շրջանակից, դատապարտված է կործանման։
Մարդը մարդուն պետք է ոչ թե որպես մի գործիք կամ ֆունկցիա։ Մարդուն պետք է մարդ։ Ոչ թե որպես խոհարար, ոչ թե որպես համատեղ բնակիչ, ոչ թե որպես հաճույքի աղբյուր։ Մարդը, նախևառաջ, հոգի է։ Նրա շունչը, ժպիտը, հայացքը, և ամենագլխավորը՝ նրա սիրտը։
Մերձությունը՝ դա այն է, երբ լռության մեջ հնչում է ամեն ինչ։ Երբ պետք չէ խոսքերով բացատրել, թե ինչու ես տխուր կամ ուրախ։ Երբ մեկ հայացքն իսկ բավական է, որ ամեն ինչ հասկանան։ Այդ ժամանակ ծնվում է իսկական սերը։
Սակայն երջանկության համար քիչ չէ ուղղակի սիրելը։ Պետք է գտնել այն հոգեկիցը, որը միակն է քո աշխարհում։ Հոգի, որը կլրացնի քո լռությունները, կվերածնի հույսերը և կդառնա քո իսկական տունը։
Այս աշխարհում շատերը քայլում են մենակ՝ փնտրելով իրենց կեսին, բայց հազվադեպ են գտնում այն, ինչ փնտրում են։ Չէ՞ որ իրական մերձությունը շատ ավելին է, քան հաճույք կամ հարմարավետություն։ Այն աստվածային հպում է, որը վերափոխում է երկու կյանքը՝ միավորելով նրանց մի հոգու պես։
Երբ գտնում ես այդ հոգուն, աշխարհն այլևս երբեք նույնը չի լինում։ Սիրտդ սկսում է բաբախել մի ուրիշ ռիթմով, հոգիդ վեր է խոյանում, և դու ապրում ես ոչ թե պարզապես օրեր, այլ հավերժություն՝ սիրո մեջ։
Ուրեմն փնտրիր ոչ թե մարմին, այլ հոգի։ Հավերժական է միայն այն, ինչը ծնվել է սրտից և թևավորվել սիրով։ Ճանաչիր քո սրտի ծնունդը և նվիրիր քո ամբողջ հոգին։
Սերը՝ դա կյանքի ամենամեծ զարդն է, և հարազատ հոգին գտնելը՝ մեր ժամանակների ամենամեծ հրաշքը։
Նյութը Трдат Доникян էջից

