Ստամոքսի երկայնական մասնհատում
ՆՈՒՐԲ ԱՆՑՔԵՐՈՎ ներդրված հատուկ գործիքներով, ԼԱՊԱՐԱՍԿՈՊԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ, հեռացվում է ստամոքսի մոտ 80%-ը և մնում է մոտ 20%-ոց՝ 50-100մլ-ոց փոքրիկ, խողովականման ստամոքս:
Ազդեցության մեխանիզմը՝ մեխանիկական և հորմոնալ:
Ստամոքսի ԾԱՎԱԼԻ ՓՈՔՐԱՑՈՒՄը բերում է քիչ սննդից արագ հագեցման զգացողության զարգացման;
Հեռացվող ստամոքսի հետ ՀԵՌԱՑՎՈՒՄ ԵՆ ստամոքսի ՍՈՎԻ ՀՈՐՄՈՆ (գռելին) արտադրող գեղձերը՝ նվազեցնելով սովի զգացողությունը;
Ստամոքսի ֆունկցիան ՆՈՐՄԱԼ իրականացվում է սննդատեսակների մեծամասնության համար, պարզապես պետք է սնվել փոքր չափաբաժիններով և մանր կտորներով;
ՉԿԱ ԴԵՄՊԻՆԳ համախտանիշի ռիսկ, քանի որ ստամոքսաելքի փականը պահպանված է;
ՉԿԱ ԱՂԻՔԱՅԻՆ ՇՐՋԱՆՑՈՒՄ և դրա հետ կապված ռիսկեր;
ՉԿԱ անընդհատ վիտամիններ և միներալներ խմելու անհրաժեշտություն;
Օրգանիզմում ՉԿԱՆ ՕՏԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ, ինչպիսիք մնում են ստամոքսի օղակավորման ժամանակ;
Վիրահատության տևողությունը 1,5-2 ժամ է, հիվանդանոցում հիվանդը մնում է 3-7 օր;
Վիրահատությունը ԱՆԴԱՐՁԵԼԻ Է, մասնահատված ստամոքսը հեռացվում է օրգանիզմից:
——————————————————
Ընդհանուր և լապարասկոպիկ, ճարպակալման վիրաբույժ, օնկոկոլոպրոկտոլոգ, էնդոսկոպիստ Լևոն Գրիգորյան
Հեռ. +374 91917838