Thursday, October 9, 2025
Հիվանդություններ

Ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդություն: Ախտանիշներ


Խոցային հիվանդությունըօրգանիզմի ընդհանուր հիվանդություն է, որի  տեղայինարտահայտությունըստամոքսի կամ 12 մ. աղուլորձաթաղանթի վրա կայուն, չլավացողվերքի՝ խոցի առկայությունն է:

Խոցային հիվանդությունը բազմապատճառային հիվանդություն է: Վերջին շրջանում շատ գաստրոէնտերոլոգներ խոցային հիվանդության գլխավոր  պատճառային գործոն են համարում Helicobacter pylori անվամբ մանրէն, որը հանդիպում է 90-100% դեպքերում ստամոքսի և 70-80%  դեպքերում 12մ աղու խոցային հիվանդության ժամանակ:

12 մ աղիքի  խոցերն առավել հաճախ են հանդիպում երիտասարդների և միջին  տարիքի անձանց շրջանում՝ մինչև 40 տարեկան: Ստամոքսի խոցերն  հաճախ առաջանում են 40 տարեկանից բարձր տարիքում: Դեռահաս տարիքից սկսած ՝ տղաները զգալիորեն ավելի հաճախ են հիվանդանում:
12 մաղում խոցերն հիմնականում տեղակայվում  ենկոճղեզում , երբեմն հետբուլբար հատվածում: Այս խոցերը կարող են լինեն մեկից ավելի, տեղակայվածլինեն դեմ դիմաց, որիպատճառով կոչվում են  <համբուրվողկամ հայելային խոցեր>:
Կլինիկան:  Տարբերում են խոցային հիվանդության բարդացած ու չբարդացածձևեր:
 Չբարդացած խոցային հիվանդությանը բնորոշ են՝ ցավը, ստամոքսային և աղիքային դիսպեպսիաները:
1. ցավը ունի
.Պարբերական ընթացք
.Սեզոնային բնույթ-հիվանդությունը սրանում է գարնանը և աշնանը
. Ռիթմիկ բնույթ-ցավերը սաստկանում են գիշերը,
Ցավերը կապված են սննդի ընդունման հետ-նրանք լինում են վաղ և ուշ: Վաղ ցավերը  առաջանում են սնունդն ընդունելուց հետո : Ուշ ցավերը ծագում են ուտելուց 1,5-2,0 ժամ անց:
Ցավերը չեն ճառագայթվում,
տեղակայվում են էպիգաստրալ շրջանում, թրաձև ելունի  տակ, նրանից աջ կամ ձախ:
Ցավերը լինում են ՝
աստիճանական, նվվացող, այրող, կտրատող բնույթի
2.ստամոքսային դիսպեպսիա-որի մեջ  մտնում են՝
այրոցի զգացողությունը, սրտխառնոցը, փսխումը
 3. աղիքային դիսպեպսիա -որի մեջ մտնում են՝
վքնածությունը
փորկապությունը

դժվարամարսությունը

Ապրեք Առողջ….
Պատրաստեց Լ. Բ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook