Monday, December 8, 2025
Մանկան ԱնկյունՆորություններ

Վերահսկե՛ք երեխաներին: Երբեք մի՛ թողեք նրանց առանց հսկողության ջրի մոտ` նույնիսկ մի պահ

☀️Ամառը սպասված ժամանակահատված է բոլորիս համար` ծով, արև, ճամփորդություն: Երեխաների հետ հանգիստը կազմակերպելիս անհրաժեշտ է առավել ուշադիր լինել նրանց հանդեպ:

❗️Երեխաները մշտապես պետք է մեծահասակների ուշադրության ներքո լինեն:

Աշխարհում ամեն տարի 200 հազարից ավելի մարդ մահանում է ջրահեղձության պատճառով. նրանցից շուրջ 82 հազարը` 1-ից 14 տարեկան երեխաներ են:

Կանխարգելիչ խորհուրդներ` ԱՀԿ-ից:

✅Սովորեցրե՛ք երեխային լողալ:

✅ Վերահսկե՛ք երեխաներին: Երբեք մի՛ թողեք նրանց առանց հսկողության ջրի մոտ` նույնիսկ մի պահ:

✅Մի՛ օգտագործեք ալկոհոլ լողալուց առաջ:

✅Զգո՛ն եղեք և տեղեկացված եղանակի կանխատեսումների մասին, ստուգե՛ք ջրի պայմանները լողալուց առաջ:

✅Օգտագործե՛ք անվտանգությունն ապահովելու միջոցներ` փրկարար օղակներ, բաճկոններ, սովորե՛ք ճիշտ օգտագործել դրանք:

x Close

Like Us On Facebook