Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Տղամարդու մոտ տեստոստերոնի ցածր մակարդակի 8 նշան

Տեստոստերոնը արական կարեւորագույն հորմոններից է։ Հենց դա է պատասխանատու մկանների եւ լիբիդոյի համար։ Հորմոնն օրգանիզմում շատ կարեւոր դեր է խաղում, ուստի եթե դրա մակարդակը նվազում է, դա ոչ միայն մարզասարահում եւ անկողնում է խնդիրներ առաջացնում, նշում է էնդոկրինոլոգ Բրեդլի Անավալտը։

Տեստոստերոնի ցածր մակարդակի մասին են վկայում հետեւյալ երեւույթների առկայությունը

Լիբիդոյի անկում

Ուրոլոգ Ֆիլիպ Վերթմանը պնդում է, որ տեստոստերոնի ցածր մակարդակն անմիջապես ազդում է լիբիդոյի վրա։ Տեստոստերոնի ցածր մակարդակով ամեն պացիենտ ոչ միայն հազվադեպ է սեքս ուզում, այլ նաեւ քիչ է ձեռնաշարժությամբ զբաղվում։

Մկանները թուլանում են

Եթե տղամարդու մոտ տեստոստերոնը նորմալ քանակությամբ է, նա արագ մկաններ է «գցում»։ Եթե այդ հորմոնի մակարդակը նվազում է, մկանները սկսում են թուլանալ եւ պակասել։

Առնանդամը կարող է փոքրանալ

Տեստոստերոնի մակարդակի նվազման հետեւանքով ամորձիներն ու առնանդամը կարող են փոքրանալ։ Ամորձիները կարող են կորցնել իրենց ամրությունը։

Որովայնի շրջանում ճարպ է կուտակվում

Տեստոստերոնի ցածր մակարդակի հետեւանքով տղամարդիկ սկսում են գիրանալ։ Հիմնականում ճարպը կուտակվում է որովայնի շրջանում։

Վատ հիշողություն

Տեստոստերոնի ցածր մակարդակը հաճախ ազդում է ճանաչողական հնարավորությունների վրա եւ վատացնում հիշողությունը։

Տրամադրության վայրիվերումներ

Տեստոստերոնի ցածր մակարդակը ազդում է նաեւ տղամարդու ընդհանուր ինքնազգացողության եւ տրամադրության վրա։ Endocrine Journal-ում լույս տեսած հոդվածի համաձայն՝ երիտասարդ տղամարդկանց 23 տոկոսը դեպրեսիայի նշաններ է ցույց տալիս տեստոստերոնի ցածր մակարդակի դեպքում։ Նորմալ մակարդակի դեպքում այդ ցուցանիշը 5 տոկոս է։

Ոսկորները թուլանում են

Տեստոստերոնի ցածր մակարդակի դեպքում ոսկորներն ավելի թույլ են դառնում եւ հեշտ են կոտրվում։ Իսկ կոտրվածքներից հետո երկար ժամանակ է պետք լինում վերականգնման համար։

Սիրտը վտանգի տակ է

Համարվում է, որ տեստոստերոնի ցածր մակարդակը մեծացնում է սրտի հիվանդություններից մահանալու ռիսկը։ Դա հավանաբար կապված է այն  բանի հետ, որ տեստոստերոնն անհրաժեշտ է արյունատար անոթների պահպանման եւ նորմար արյան շրջանառության համար։

Հետևեք NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook