Քնի խանգարումների կարող են հանգեցնել վաղաժամ սերմնաժայթման
Քնի խանգարումների կարող են հանգեցնել վաղաժամ սերմնաժայթման
Վաղաժամ սերմնաժայթքումը տարածված սեռական խանգարում է:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ քնի խանգարումները կարող են ազդել տղամարդկանց սեռական առողջության վրա՝ հանգեցնելով էրեկտիլ դիսֆունկցիայի և անպտղություն: Տվյալ ուսումնասիրությունը նպատակ ուներ օբյեկտիվորեն բացահայտել, թե ինչպես են ազդում քնի խանգարումները վաղաժամ սերմնաժայթման տարբեր տեսակների վրա, հասկանալ, թե արդյոք քնի վատ որակը կարող է նպաստել վաղ սերմնաժայթման առաջացմանը:
Ի վերջո, հետազոտողները պարզել են, որ քնի խանգարումներով տառապող տղամարդիկ ունեն ավելի բարձր տագնապայնություն, դեպրեսիա և քնի որակի խնդիրներ՝ համեմատած այլ խմբերի: Այդ տղամարդիկ ունեին նաև ավելի արտահայտված էրեկտիլ դիսֆունկցիա, կարճ սերմնաժայթքման ժամանակ:
Սա կարող է կարևոր տեղեկություն լինել պացիենտների և բժիշկների համար, քանի որ քունը բարելավելու համար քայլեր ձեռնարկելը, ինչպիսիք են քնի հիգիենայի կանոնները, ամեն օր նույն ժամին քնելը և ռելաքսացիայի տեխնիկայի կիրառումը կարող են օգտակար լինել վաղաժամ սերմնաժայթքման համալիր բուժման համար:

