Sunday, April 28, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4499-ի. մարտի 15-ից փակվում են բոլոր ռեստորանները, կինոթատրոններն ու գիշերային ակումբները

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 833-ով՝ հասնելով 4499-ի:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին: Մահացածների թիվն ավելացել է 12-ով՝ հասնելով 91-ի:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի իշխանությունները որոշում են կայացրել մարտի 15-ից փակել բոլոր ռեստորանները, կինոթատրոնները և գիշերային ակումբները՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Այս մասին տեղեկացրել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը:

Վերջինս հայտնել է, որ դեղատները, լցակայանները և մթերային խանութները կշարունակեն բաց մնալ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook