1-ին դասարանցիները դպրոց կգնան սեպտեմբերի 14-ից, մյուսները՝ 15-ից. Ուղեցույց
Հայաստանում 1-ին դասարանցիները դպրոց կհաճախեն սեպտեմբերի 14-ին` մեկ անձի ուղեկցությամբ, ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) կմեկնարկի ամսի 15-ից, հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
ԿԳՄՍՆ-ն կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույց է հրապարակել, որը պարտադիր է հանրակրթական բոլոր ուս.հաստատությունների համար:
Ըստ դրա՝ յուրաքանչյուր դպրոցի տնօրեն օգոստոսի 24-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում դպրոցի բուժքույրի ներգրավմամբ դասընթաց պետք է անցկացնի աշակերտների համար՝ հակահամաճարակային կանոնների պահպանման թեմայով: Ուղեցույցով սահմանվում է, որ 20-ից ավելի սովորող ունեցող դասարանները պետք է երկու խմբի բաժանվեն:
Նյութի աղբյուրը ` այստեղ