
57 դիտում
Այսօր ստեղծված բոլոր միջոցներն ինչ-որ բան մտապահելու անհրաժեշտությունից մեզ փրկել են: Սակայն իրո"ք փրկել են, թե՞ հակառակը… Հեռախոսը կորցնելը կամ համացանցի հնարավորություն չունենալը անելանելի դրության մեջ է գցում, քանի որ անգամ ամենամտերիմների հեռախոսահամարները չենք հիշում, իսկ երբեմն էլ մեր իսկ հեռախոսահամարը մեծ դժվարությամբ ենք հիշողությամբ վերականգնում: Ու դա հանգեցնում է անկումային վիճակի: Ասես ձեռքուոտքդ կապած լինի, չգիտես` ինչ անես: Սակայն հիշենք այն ժամանակները, երբ բջջային հեռախոս չունեինք: Շատ բաներ պարզապես մտապահում էինք: Մի՞թե անցյալում է մնացել այդ ունակությունը: Բայց կարելի է հիշողությունը մարզել, ու դրա համար պետք է. 1. Լավ գիրք կարդալ , որ ուղեղը փորձի նկարագրված դեպքերը, իրադարձություններն ու հերոսներին մտապահել: Նկարագրված կերպարներն ու պատկերներն ուղեղում կխթանեն երևակայությունը: Իսկ, ընդհանրապես, յուրաքանչյուր կարդացած գիրք կզարգացնի ինտելեկտն ու կհարստացնի բառապաշարը: 2. Համակարգչային խաղեր: Իրականում դրանք մարզում են ուղեղը: Սակայն այն դեպքում, եթե խաղի տևողությունը կես ժամ է, ոչ թե մի ամբողջ օր: Խաղի ընթացքում խաղացողը մարտավարություն է մշակում, լուծում տրաբանական խնդիրներ ու մտածում: Եթե աշխատանքը ձանձրալի է, ապա կես ժամանոց խաղն ուղեղը կարգի կբերի: 3. Õ"Õ¸Ö'Õ¶: ÕˆÖ€ÕºÕ¥Õ½Õ¦Õ« Õ¸Ö'Õ²Õ¥Õ²Õ¨ Õ´Õ«Õ·Õ¿ Õ¿Õ¸Õ¶Õ¸Ö'Õ½Õ« Õ´Õ¥Õ» Õ¬Õ«Õ¶Õ«, ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Ö…Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ 8 ÕªÕ¡Õ´ Ö"Õ¶Õ¥Õ¬: ÕˆÖ'Õ²Õ¥Õ²Õ«Õ¶ Õ°Õ¡Õ¶Õ£Õ«Õ½Õ¿ Õ§ ÕºÕ¥Õ¿Ö" . Õ¹Õ§Õž Õ¸Ö€ Õ¡Õ´Õ¢Õ¸Õ²Õ» Ö…Ö€Õ¨ Õ¿Õ¡Ö€Õ¡Õ¢Õ¶Õ¸Ö'ÕµÕ© ÕÕ¶Õ¤Õ«Ö€Õ¶Õ¥Ö€ Õ§ Õ¬Õ¸Ö'Õ®Õ¥Õ¬: 4. Նոր բան սովորեք . հիշեք, թե ինչով էիք կամենում զբաղվել, կամ էլ նոր հոբբի ունենալու մասին մտածեք: Դա կարող է ցանկացած զբաղմունք լինել` նկարչություն, երգ ու պար և այլն: Փորձեք հեքիաթ գրել: Գլխավորը մի նոր բան անելն է, որ մինչ այդ երբեք չեք փորձել: 5. Փորձեք ազատվել հնացած ու քարացած սովորություններից : Ասենք` առավոտյան մի գավաթ սուրճը փոխարինեք թարմ քամած հյութով կամ փորձեք գրել հակառակ ձեռքով: 6. Թվերի հետ աշխատեք : Փորձեք հաշիվներ անել առանց հաշվիչի, մտովի: 7. Անգիր սովորեք: Քանի՞ բանաստեղծություն կարող եք անգիր ասել: Մինչդեռ երեխաները բազմաթիվ ոտանավորներ գիտեն: Դրանով ո՛չ միայն ուղեղը կմարզեք, այլև գեղեցիկով կհարստացնեք ձեր խոսքը: 8. Անցյալի մասին պատմեք: Փորձեք պատմել երեկվա օրը, սակայն հակառակ հերթականությամբ` երեկոյից առավոտ: Վերհիշելով ոչ վաղ անցյալը` կրկին մարզում ես հիշողությունը: 9. Օտար լեզուներ ուսումնասիրեք: Դա հրաշալի մարզանք է, որը ո՛չ միայն մտահորիզոնը կընդլայնի, այլև կյանքում պետք կգա: Եթե օրական փորձեք 10 նոր բառ սովորել, ապա 2 ամսից կկարողանաք օտար լեզվով խոսել: Փորձեք, դա չափազանց հետաքրքիր է: 10. Հարստացրեք բառապաշարը : Ամեն օր` նոր բառ: Եթե ինչ-որ տեղ նոր բառ եք կարդացել, ապա փնտրեք բացատրությունն ու հոմանիշները: Դա կամրապնդի տվյալ գիտելիքը: Փորձեք նոր բառեր գործածել առօրյայում, դա նույնպես կդրոշմի այն ձեր բառապաշարում: Ի դեպ, եթե ծուլանաք ու չմարզեք հիշողությունը, ապա տարիքի հետ այն կկորցնեք անվերադարձ: Բոլոր խորհուրդները հավասարապես կարելի է տալ նաև Ալցհեյմերի հիվանդությունը կանխարգելելու նպատակով: Նյութի աղբյուր՝ hospitals.am