
79 views
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ամփոփել է 2018 թվականին՝ իր պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքները և ներկայացրել է 2019 թվականի անելիքները: 2018 Õ©Õ¾Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ«Õ¶ Õ¯Õ¡Õ¿Õ¡Ö€Õ¾Õ¡Õ® Õ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¡Õ¶Ö"Õ¶Õ¥Ö€ 1. Բարձրացվել են առաջնային օղակի ավելի քանի 10000 բուժաշխատողի աշխատավարձերը՝ գրեթե 20%-ի չափով, մոտ այդքան էլ բարձրացվելու է այս տարի: 2. Բարձրացվել են պետպատվերի միջոցներից հիվանդանոցային օղակի բուժաշխատողների վարձատրության համամասնությունները։ 3. Վերանայվել է «Stent for life» ծրագիրը` ոչ դեղապատ ստենտի փոխարեն տեղադրվում է դեղապատ ստենտ։ Իջեցվել են վճարովի ստենտավորման գները ավելի քանի 250000 դրամի չափով։ 4. Ներդրվել է պետպատվերով մատուցվող ծառայությունների մոնիտորինգի առցանց համակարգը։ 5. Առաջին անգամ Հայաստանում իրականացվել է երեխայի ոսկրածուծի փոխպատվաստում: Փրկվել է երեք մանկական կյանք: Ներդրվել է մեծահասակների ոսկրածուծի փոխպատվաստման պետպատվեր։ 6. Մարզերի կադրային ներուժը համալրելու նպատակով` շուրջ 40%-ով աճել է նպատակային կլինիկական օրդինատուրայի տեղերը` 35-ից հասցնելով 49-ի: 7. Թարմացվել է շտապօգնության ծառայության ողջ ավտոպարկը՝ 200 շտապօգնության մեքենաներով։ 8. Շահագործման են հանձնվել Սևանի, Արտաշատի և Վանաձորի նորակառույց արդիականացված բժշկական կենտրոնները: 9. Պետական բյուջեի միջոցներով հնարավորություն է տրվել գնելու 15 անուն մանկական հակաքաուռուցքային դեղեր՝ ծածկելով երկրի ամբողջ պահանջարկը: 10. Բնակչության ռիսկային խմբերում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման նպատակով իրականացվել է շուրջ 437550 սկրինինգային հետազոտություն: 11. Վերանայվել են ծննդատների մակարդակները, ինչը հնարավորություն կտա բարելավել մատուցվող ծառայությունների որակը: Ավելացվելու են ծննդօգնությանը հատկացվող միջոցները: 12. Առաջին անգամ տեղի է ունեցել պետական պատվերի միջոցների արդարացի վերաբաշխում՝ դեպի մարզեր ուղղությամբ։ 13. Երևանի ու մարզերի առաջնային օղակի շուրջ 15000 բուժաշխատող իրավունք է ստացել օգտվելու սոցփաթեթից, որից այսօր օգտվում են պետական հիմնարկների աշխատակիցներն ու ուսուցիչները՝ բացառությամբ ամենամյա պարտադիր բուժզննության ծառայությունը: 14. Լրամշակվել է առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, ըստ որի՝ բուժաշխատողները, մատնահարդարները, ոտնահարդարները, դիմահարդարները և դաջվածքի մասնագետները վիրուսային հեպատիտ Բ-ից բացի կհետազոտվեն նաև հեպատիտ Ց-ի նկատմամբ: 15. Բուժօգնության որակի բարելավման նպատակով` Երևանի առավել մեծ հոսք ունեցող և բազմապրոֆիլ երեք բուժհաստատությունում տեղադրվել է պացիենտի գոհունակության մշտադիտարկման գործիք` ինտերակտիվ տերմինալներ: 16. Ստեղծվել է դեղերի լոգիստիկ համակարգ` հումանիտար և պետպատվերով տրամադրվող դեղերի համար: 17. Ներդրվել է բուժօգնության դեպքերի անհատական վարման համակարգ. քաղաքացու` հիվանդանոց դիմելու պահից սկսած դեպքը կլինի բժիշկ-փորձագետի հսկողության ներքո` մինչև բուժման ավարտը: 2019-Õ«Õ¶ Õ¶Õ¡ÕÕ¡Õ¿Õ¥Õ½Õ¾Õ¸Õ² Õ®Ö€Õ¡Õ£Ö€Õ¥Ö€ (Õ¶Õ·Õ¥Õ¶Ö", Õ¸Ö€ Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡ÕºÕ¡Õ°Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¢ÕµÕ¸Ö'Õ»Õ¥Õ¶ Õ¡Õ³Õ¥Õ¬ Õ§ Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ« Ö"Õ¡Õ¶ 10Õ´Õ¬Ö€Õ¤ Õ¤Ö€Õ¡Õ´Õ¸Õ¾)Ö‰ 1.Տարեկան շուրջ 250 պացիենտ սուր իշեմիկ ինսուլտի դեպքում բուժում կստանա պետպատվերի շրջանակներում: 2. Տարեկան շուրջ 200 պացիենտ կստանա ճառագայթային բուժում ժամանակակից գծային արագացուցիչների վրա պետպատվերի շրջանակներում: 3. Շուրջ 1000 պացիենտ կստանա բուժում հեպատիտ Ց-ի դեմ պետպատվերի շրջանակներում։ 4. Քայլեր է ձեռնարկվելու համապարփակ բժշկական ապահովագրության ներդրման հայեցակարգ մշակելու ուղղությամբ: 5. Շտապօգնության ծառայության աշխատանքները բարելավելու և կանչերը հասցեական կազմակերպելու նպատակով բարեփոխումներ են կատարվելու: 6. Երևանում և մարզերում կմեկնարկի պալիատիվ խնամքի փորձարարական ծրագիր: Քննարկվում է նաև ծառայությունը ստացիոնարում ներդնելու հնարավորությունները: 7. Մշակվել և կառավարություն են ներկայացվել դեղերի օրենքից բխող նախագծեր, որոնց միջոցով կկարգավորվեն դեղերի ներմուծման և արտահանման, գրանցման, կլինիկական հետազոտությունների, հետ կանչի և շրջանառության դադարեցման, պատշաճ արտադրական գործունեության և այլ մեխանիզմներ: 8. Դեղատոմսով բաց թողնվող դեղերի կարգի լրամշակման նպատակով կշարունակվեն հանրային քննարկումները: 9. Չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումը հանվել է համավճարային եղանակով փոխհատուցվող ծառայություններից, և այն բացառապես կիրականացվի պետական պատվերի շրջանակներում ամբողջ բնակչության համար: 10. Վերարտադրողական առողջության բարելավման նպատակով պետպատվերի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի անպտղություն ունեցող զույգերի հետազոտման և բուժման գործընթացի կազմակերպմանը: 11. Առողջ ապրելակերպը սկսվում է դպրոցից. կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ ցածր դասարանի աշխակերտներին առողջ ապրելակերպ ուսուցանելու նպատակով: 12. Վերսկսվելու է բժիշկների ժամանակավոր ուղեգրման ծրագիրը և մարզերից ներկայացված հրատապ կադրային պահանջարկի դեպքում՝ Երևանից կարճ ժամանակահատվածով համապատասխան բժիշկ մասնագետներ կգործուղվեն մարզեր: 13. Ձեռք է բերվելու շարժական մամոգրաֆիկ սարք և նախատեսվում է սկրինինգային հետազոտությունները սկսել Լոռու մարզից: