
77 views
Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված գումարի շրջանակներում ձեռք է բերվել ՈւԱԶ տեսակի ամենագնաց` բժշկական սարքերով և պարագաներով հագեցված, 21 գծային շտապ բժշկական օգնության ավտոմեքենա , որոնք նվիրաբերվելու են մարզերում գործող բժշկական կազմակերպություններին։ Առաջնային համարելով մարզերի համաչափ զարգացումը, նաև հիմք ընդունելով կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը Հայաստանում` առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից է մարզային ծառայությունների նյութատեխնիկական բազայի բարելավումը` հեռավոր գյուղական բնակավայրերի բնակչությանը սպասարկող շտապ բժշկական օգնության ծառայությունների մատչելիության, տեղանքի ռելիեֆին համապատասխանող, ամենագնաց և բարձր անցողունակություն ունեցող անհետաձգելի բուժօգնության համար նախատեսված տրանսպորտային միջոցներով ապահովման համատեքստում։ Նշենք, որ շտապօգնության ծառայությունը մարզերում հիմնականում գործում է բժշկական կենտրոնների կառուցվածքում, ուստի ընտրության առումով հիմք է ընդունվել մարզպետարանների կողմից ներկայացված կարիքները` առաջնորդվելով տվյալ բժշկական կենտրոնի կողմից սպասարկվող բնակչության քանակով, առկա մեքենաների տեխնիկական վիճակի գնահատմամբ և հագեցվածության աստիճանով, սպասարկվող բնակավայրի աշխարհագրական դիրքով։ Õ"Õ¥Ö"Õ¥Õ¶Õ¡Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ´Õ¡Ö€Õ¦Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¢ÕªÕ·Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¯Õ¡Õ¦Õ´Õ¡Õ¯Õ¥Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶ Õ¢Õ¡Õ·ÕÕ¾Õ¥Õ¬Õ¸Ö' Õ¥Õ¶ Õ°Õ¥Õ¿Ö‡ÕµÕ¡Õ¬ Õ¯Õ¥Ö€Õº. 1. Արարատի մարզ, «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ ` 1 հատ, 2. Վայոց ձորի մարզ, «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ ` 1 հատ, 3. Կոտայքի մարզ, «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ ` 1 հատ, 4. Արագածոտնի մարզ, «Ծաղկահովիտի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ ` 1 հատ, 5. Լոռու մարզ` «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, 6. Շիրակի մարզ` «Արթիկի բժշկական կենտրոն» ՊՓԲԸ` 1 հատ, «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Ամասիայի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, 7. Գեղարքունիքի մարզ` «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ` 1 հատ, «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, 8. Սյունիքի մարզ` «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, 9. Տավուշի մարզ` «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Այգեձորի առողջության կենտրոն» ՊՈԱԿ` 1 հատ, «Արծվաբերդի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ: